Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորք-Մարաշ)
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Նորք-Մարաշ վարչական շրջան |
| Դավանանք | |
| Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
| Հոգևոր կարգավիճակ | գործող |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Նորք-Մարաշ թաղամասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս։ Գտնվում է Երևանի Նորք-Մարաշ թաղամասի բարձունքին։ Նախկինում գտնվել է երևանցի անվանի ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու մոտ։
1679 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է։ 20-րդ դարի սկզբին եկեղեցին կրկին կառուցվել է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով։
Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ինչպես Նորքից, այնպես էլ այլ բնակավայրերից։
1990 թվականի ապրիլից սկսվեց եկեղեցու վերակառուցումը։ Նախաձեռնողը Նորք-Մարաշի բնակիչներն էին՝ «Նորք-Մարաշ» հայրենակցական միության հանգանակած միջոցներով։ Եկեղեցին կրկին գործում է 1995 թվականից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորք-Մարաշ) կատեգորիայում։ |


