Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նոր Նորք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
|---|---|
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Օծման թվական | 2014, հոկտեմբերի 12 |
| Հիմնական ամսաթվերը | 2014 |
| Ներկա վիճակ | գործող |
| Ճարտարապետ | Ալբերտ Սոխիկյան |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Հիմնադրված | 2014 |
![]() | |
![]() | |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան այգում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին գտնվում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան-հուշահամալիրի հարևանությամբ։ Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Սեղանը 2014 թվականի հոկտեմբերի 12-ին օծվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։
2014 թվականի հոկտեմբերի 11-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվել են եկեղեցու գմբեթի խաչը, զանգը, դուռը, եկեղեցու սյուները, մկրտության Սուրբ Ավազանը, սրբապատկերները, եկեղեցու շրջափակի ութ խաչքար, տնօրհնեքի կարգ է կատարվել երիցատանը։
Սուրբ Աստվածածին եկեղեցու, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան-հուշահամալիրի և երիցատան կառուցման բարերարներ են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները։
Թանգարան-հուշահամալիրի շինարարական աշխատանքները սկիզբ են առել 2012 թվականին։ Այնուհետև սկսվել են եկեղեցու, երիցատան և հարակից հուշարձանախմբերի կառուցման աշխատանքները։ Հուշահամալիրի տարածքն ընդգրկում է եկեղեցին, երիցատունը՝ հարակից հանգստյան տաղավարով, մոմավառության խորանը՝ զարդաքանդակներով։ Այստեղ կան շուրջ երեսուն հուշարձան և խաչքար՝ նվիրված հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նոր Նորք, առաջին զանգված, Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.


