Սուրբ Նիկոլայ մայր տաճար (Երևան)
| Սուրբ Նիկոլայ մայր տաճար Никольский собор | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | ուղղափառ տաճար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
| Ներկա վիճակ | ավերված |
| Ճարտարապետական ոճ | ռուսական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 1894 թվական |
| Կառուցման ավարտ | 1904 թվական |
| Փակված է | 1931 |
![]() | |
![]() | |
| 40°10′34″N 44°30′34″E / 40.176111°N 44.509444°E | |
Սուրբ Նիկոլայ եկեղեցի, ավերված ռուսական եկեղեցի հին Երևանի կենտրոնական մասում՝ Բուլվարից հրապարակ ճանապարհին։ Գտնվելու վայրը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Շահումյան հրապարակի տեղում էր։ Քանդվել է խորհրդային իշխանությունների հրամանով։ Ներկայումս տեղում գտնվում է Ստեփան Շահումյանի արձանը։
1891 թվականին ռուսաց կայսր Ալեքսանդր III-ի օրոք, ներքին գործերի նախարարության տեխնիկա-շինարարական կոմիտե է ներկայացվել Երևանի բերդում ռուսական եկեղեցի կառուցելու նախագիծ։ 1894 թվականին, Նիկոլայ II կայսեր օրոք, նախագիծը հաստատվում է, և երևանաբնակ ռուսների համար սկսվում է եկեղեցու շինարարությունը։ 1900 թվականին Երևանի նահանգ են ժամանում ճարտարագետ ինժեներներ։ Եկեղեցու ճարտարապետն էր Վասիլի Միրզոյանը, սակայն աշխատանքները ավարտել է ճարտարապետ Նիկոլայ Կիտկինը[1]։
Տաճարը կառուցված էր հայկական սև և վարդագույն տուֆով, այդ ժամանակվա ռուսական ճարտարապետական ոճին համապատասխան։ Նախատեսված էր ոչ միայն ռուսների, այլև հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար։[փա՞ստ]
Եկեղեցին կառուցելիս հաշվի է առնվել Հայաստանի սեյսմոակտիվ դիրքը։ Ուներ գեղեցիկ գմբեթներ, որոնց գագաթների դրված էին ռուսական ոսկեզօծ խաչեր։ Եկեղեցու ներքին հարդարանքին լրացուցիչ շքեղություն էին հաղորդում Աստվածաշնչի թեմայով արված մանրանկարները և որմնանկարները՝ արված հայ և ռուս վարպետների կողմից։ Խնամքով ու ճաշակով էր պատրաստված եկեղեցու կահույքը։
1931 թվականին եկեղեցին ոչնչացվել է, դրա տեղում կանգնեցվել է Ստեփան Շահումյանի արձանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ընդհանուր տեսքը
- խորանը
- այժմ՝ Շահումյան հրապարակ
- Հայ ֆիդայիներ, 1919 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «~22 Old Yerevan». www.iatp.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||


