Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Երևան)
Հասցեն Սեբաստիա 34
Արտաքինից շատ գեղեցիկ, հաճելի վայրում է գտնվում, չնայած որ ավտոմեքենաների աղմուկից հնարավոր է դժգոհ լինեք։ Երբ թեքվում եք խաչմերուկից դեպի ձախ այսինքն դեպի Արմին Վեգների փողոոց, անցնելով 150 մետր թեքվելով աջ դուք հասնում եք եկեղեցուն։
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Հոգևոր կարգավիճակ | Գործող |
| Հիմնական ամսաթվերը | 1998 |
| Ճարտարապետ | Հրաչյա Գասպարյան |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 1991 |
| Կառուցման ավարտ | 1998 |
| Հիմնադրված | 1998 |
| Գմբեթ | 2 |
![]() | |
![]() | |
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թ. խորհրդային Հայաստան եկան գաղթականներ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքից։ Երևանի ծայրամասերից մեկում նրանք հիմնեցին թաղամաս, և անվանեցին Նոր Մալաթիա։
1960-ականներին Երևանի Նոր Մալաթիա թաղամասում հիմնվել է 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգի, որի հարևանությամբ տարիներ անց կառուցվեց նաև Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նման է պատմական Մելիտենեի գլխավոր եկեղեցուն (ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան)։ Եկեղեցու կառուցման ժամանակ Փոքր Հայքի Մալաթիա նահանգից բերված հող է խառնվել պատի շաղախին։ Եկեղեցու կառուցումն սկսվել է 1991 թ.՝ նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հերոսների, նաև` նահատակված մալաթիահայերի հիշատակին։ Շինարարությունն սկսվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք։ Նախաձեռնությունը Նոր Մալաթիայի՝ այն ժամանակվա թաղապետ Վահան Զատիկյանինն էր։ Եկեղեցին գործում է 1998 թվականից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Երևան)» հոդվածին։ |
|

