Jump to content

Սուրբ Սարգիս եկեղեցի (Նոր Նորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1999
ՃարտարապետԲաղդասար Արզումանյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1999
Քարտեզ
Քարտեզ
 Saint Sarkis Church, Nor Nork Վիքիպահեստում

Սուրբ Սարգիս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Երևանի Նոր Նորք թաղամասի 5-րդ զանգվածում։

Եկեղեցու հիմքերը դրվել են 1998 թվականին, մայրաքաղաքի Նոր Նորք թաղամասում։ Այն կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և նյույորքաբնակ Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ։ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից Տեր Գառնիկ ավագ քահանա Հալաջյանը նույնպես զգալի ավանդ է ունեցել եկեղեցու կառուցման գործում։ Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ։ Կառույցում ներդաշնակ միաձուլված են Զվարթնոց, Հռիփսիմե և Անի եկեղեցիների ճարտարապետական տարրերը։ Տուֆով երեսպատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից։

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով։ Բացվել է 2000 թ. փետրվարի 19-ին, օծման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին։ Եկեղեցու Սբ. սեղանի Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ստեղծագործությունն է։ Եռահարկ եկեղեցին կառուցված է հայկական ավանդական ճարտարապետության ոճով։ Եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է։ Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քմ ընդհանուր մակերեսով։ Աղոթասրահի սյուներն ավարտվում են 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով։ Խորշերը մոմավառության համար են։

Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց։ Եկեղեցին գտնվում է Երևանի ամենաբարձր կետի հարևանությամբ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի առջևի բլրի գագաթին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]