Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Մասն էԵկեղեցական համալիր Նորագավթի Սբ. Գևորգ(Ծիրանավոր Սբ. Գևորգ)
Կազմված էԽաչքար Ավետիսի, Որմնանկար «Սբ. Մինասը ձիու վրա», Որմնանկար «Սարկավագ», Խաչքար Հովհաննեսի, Վարդանի և Կարապետի, Խաչքար Սարգսի, Խաչքար Հակոբի և Ասատուրի, Խաչքար Վարդանի, Որմնանկար «Անհայտ զինվոր», Որմնանկար «Ավետում», Որմնանկար «Թեոդորոսը» և Որմնանկար «Հրեշտակ»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ17-րդ դար
Հիմնադրված17-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Surb Gevorg Church, Noragavit Վիքիպահեստում

Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Նորագավիթ թաղամասում։

Հնագույն Նորագավիթ գյուղը 10-ից ավելի եկեղեցի ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Սուրբ Գևորգը։ Հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր եկեղեցուն։ Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է՝ կամարակապ արևմտյան նախասրահով, 12 սյունից բաղկացած կաթողիկե-զանգակատնով։ Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից։

Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք ուշ միջնադարյան կերպարվեստի նմուշներ են։

Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է XVII դ., իսկ 1981-1984 թվականներին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է։ Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան։ Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը։ Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը։ Նորոգման և բարեկարգման շնորհիվ Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցին վերագտել է իր վաղեմի պատշաճ տեսքը և գործում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]