Սուրբ Խաչ եկեղեցի (Շենգավիթ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Խաչ եկեղեցի | |
|---|---|
Սուրբ Խաչ եկեղեցի | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
| Օծման թվական | 2006, նոյեմբերի 11 |
| Հիմնական ամսաթվերը | նոյեմբերի 11, 2006 |
| Ներկա վիճակ | գործող |
| Ճարտարապետ | Հրաչյա Գասպարյան |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Հիմնադրված | նոյեմբերի 11, 2006 |
![]() | |
![]() | |
Սուրբ Խաչ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ բնակավայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Խաչ եկեղեցու հիմնարկեքը եղել է 1996 թվականին, եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքներն ավարտվել են 2006 թվականի հոկտեմբերին։ Եկեղեցին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու փոքր տարբերակն է։ Տուֆակերտ կառույցն ունի ավանդական ճարտարապետական ոճ, զուրկ է քանդակներից, գմբեթավոր է։ Սրահի երկու կողմում ավանդատներ են, Սուրբ խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրը մանկան հետ» գեղանկարի պատճենը։ Եկեղեցին ունի երկու դուռ՝ արևելյան և հարավային, 10 պատուհան, մեկ մկրտության ավազան։
Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է։ 2006 թվականի նոյեմբերի 10-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվել են Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու չորս սյուները, ավանդատները, մկրտարանը, սրբապատկերները, խաչվառը, նոյեմբերի 11-ին Նավասարդ Սրբազանն օծել է նաև Սուրբ Խաչ եկեղեցու Սուրբ խորանը[1][2]։
Եկեղեցու զանգակատունը կառուցվել է 2012 թվականին։ Եկեղեցին ունի նաև հովվատուն, փոքր դահլիճ, տարածքը ցանկապատված է։
Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը։
Եկեղեցու բակում կա հուշակոթող՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Խաչ եկեղեցի
-
Սուրբ Խաչ եկեղեցի
-
Սուրբ Խաչ եկեղեցի
-
Սուրբ Խաչ եկեղեցու մուտքը
-
Մակագրություն եկեղեցու արևելյան դռան վերևում
-
Ճարտարապետի անունը փորագրված եկեղեցու պատին
-
Հուշակոթող նվիրված Հայոց ցեղասպնության 100-ամյակին
-
«Տիրամայրը մանկան հետ»
-
Սուրբ խորանը
-
Մկրտության ավազանը
-
Սուրբ Խաչ եկեղեցի
-
Զանգակատուն
-
Սուրբ Խաչ եկեղեցի
-
Եկեղեցու հոգևոր հովիվն Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը
-
Եկեղեցու դահլիճը
-
Զանգակատուն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շենգավիթ, Ներքին Չարբախ, Սուրբ Խաչ եկեղեցի». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Օծվել է Ներքին Չարբախի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Խաչ եկեղեցի (Շենգավիթ) կատեգորիայում։ |


