Հրաչյա Գասպարյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Գասպարյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Գասպարյան
Ծնվել էմարտի 13, 1947(1947-03-13) (77 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունՀԱՊՀ
 Hrachya Gasparyan Վիքիպահեստում

Հրաչյա Սարգսի Գասպարյան (մարտի 13, 1947(1947-03-13), Բեյրութ, Լիբանան), ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1970 թվականից աշխատում է ՀՀ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում[1]։ Հրաչյա Գասպարյանը ծնվել է Բեյրութում 1947թվականին։Նույն թվականին ընտանիքով ներգաղթել են հայրենիք։ Միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո 1965 թվականին ընդունվեց ԵրՊի ու 1970թվականին ավարտելով ճարտարապետական բաժինը՝ մասնագիտական կյանք մտավ։ Նա ընտել էր ճարտարապետական հուշարձանների վերականգնման բնագավառը որը բավականին բարդ էր։ Գասպարյանը ընդունվեց աշխատանքի ճարտարապետական հուշարձանների վերականգնման նախագծային հիմնարկում։ Որոշ տարիներ անց ստանձնեց դրա գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Տարեցտարի Հրաչյան հմտացավ ու փորձառու դարձավ իր մասնագիտության մեջ։ Նրա նախագծերով ու անմիջական հսկողությամբ վերականգնվածներից հատուկ հիշատակման են առժանի Հեվաննավանքի, Սաղմոսավանքի, Կեչառիսի վանական ամբողջական համալիրները, Արենիի Ս․ Գրիգոր եկեղեցիները, Հաղպատի վանքի սեղանատունը, իսկ գլուխգործոցը հիրավի համառվում է Ամաղուի վանական ողջ համալիրը, հանճարեղ Մոմիկ ճարտարապետի կերտած եռահարկ «Բուրթելաշեն» դամբարան-եկեղեցին որի օծման բազմամարդ արարողությանը՝ մասնակցությամբ արժանահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսըի, կատարվեց անցաց տարի։ Նրա կազմած մեծաքանակ նախագծերը տակավին սպասում են իրականացման։ Դրանցից հիշատակելի է Անիի Մայր տաճարի վերականգման՝ մրցանակի արժանացած նախագիծը, որը պրպրտուն Հրաչյան կազմաել է տաճարի թմբուկի պատկանող տեղում պահպանված բեկորների՝ Թ․ Թորամանյանի կատարած չափագրման նյութի հիման վրա։ 1991-1999թթ․ Հրաչյա Գասպարյանի նախագծերով շարք են մտել Աշտարակի Ս․ Սարգիս, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցին և Զանգակատունը, Լաչինի Ս․ Համբարձման, Վերին Արտաշատի Ս․ Աստվածածին,Մարտիրոս գյուղի Ս․ Աստվածածին եկեղեցիները։ Կառուցման ընթացքի մեջ են Երևանի Չարբախ թաղամասի Ս․ Խաչ, Մարմարաշենի Ս․ Գևորգ և Արմավիրի Ս․ Աստվածածին Եկեղեցիները։ Երևանի քաղաքապետի որոշմամբ ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումը

Շնորհավորելով ճարտարապետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի ու եկեղեցիների վերականգնման գործում ներդրած ավանդի համար։

Հարկ է նշել, որ Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնված ու կոնսերվացված բազմաթիվ գործերը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում ճարտարապետական հայտնի կոթողներ են։== Ստեղծագործական գործունեություն == Հրաչյա Գասպարյանի նախագծերով և հսկողությամբ վերականգնվել են.

Անիի Մայր տաճարի վերականգնման Հրաչյա Գասպարյանի նախագիծը՝ Թորոս Թորամանյանի չափագրած նյութի հիման վրա, 1993 թվականին արժանացել է մրցանակի, կառուցվել են՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.