Սուրբ Գևորգ եկեղեցի (Մարմարաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արարատի մարզ, Մարմարաշեն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
ՃարտարապետՀրաչյա Գասպարյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ2001
Կառուցման ավարտ2002, նոյեմբերի 4
Հիմնադրված2001

Սուրբ Գևորգ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է Մարմարաշեն գյուղի մեջ։ Կառուցման աշխատանքներն սկսվել են 2001 թվականին։ Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։ Նավասարդ սրբազանն օծել է եկեղեցու սյուները և Սուրբ Մկրտության սեղանը։

Սուրբ Գևորգ եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Եկեղեցին կառուցվել է մոսկվաբնակ բարերար Սերգեյ Ղազարյանի աջակցությամբ, նախաձեռնող՝ Վոլոդյա Սարոյան[1]։

Եկեղեցին գմբեթավոր է, բեմն՝ առանց հարդարանքի, ներքուստ՝ կլոր, արտաքուստ բազմանիստ թմբուկով և վեղարով է, պատուհանները կորագիծ են։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային։ Եկեղեցու ամբողջ տարածքը ցանկապատված է։ Եկեղեցու պարիսպը և «Սուրբ առաքելոց խորանը» (Առաքյալների խորան եկեղեցու հյուսիսային մասում) կառուցվել է ռուս Վիկտոր Վարչենկոյի աջակցությմաբ։ Բակում կան խաչքարեր՝ նվիրված 1915 թվականի մեծ եղեռնի և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Սուրբ Գևորգ եկեղեցու հյուսիսային կողմում կանգնեցված է Քրիստոսի 12 աշակերտների անունը կրող «Սուրբ առաքելոց» խորանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]