Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Erevani Surb Mariam Astvacacin ekexeci 07.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Երևան
Հոգևոր կարգավիճակԳործող
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետՀրաչյա Գասպարյան
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1991
Կառուցման ավարտ1998
Հիմնադրված1998
Գմբեթ2
Կոորդինատներ: 40°10′45.68952010001″ հս․ լ. 44°27′26.397720100007″ ավ. ե. / 40.1793582000277780° հս․. լ. 44.45733270002777715° ավ. ե. / 40.1793582000277780; 44.45733270002777715

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թ. խորհրդային Հայաստան եկան գաղթականներ Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքից։ Երևանի ծայրամասերից մեկում նրանք հիմնեցին թաղամաս, և անվանեցին Նոր Մալաթիա։

1960-ականներին Երևանի Նոր Մալաթիա թաղամասում հիմնվել է 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգի, որի հարևանությամբ տարիներ անց կառուցվեց նաև Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նման է պատմական Մելիտենեի գլխավոր եկեղեցուն (ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան)։ Եկեղեցու կառուցման ժամանակ Փոքր Հայքի Մալաթիա նահանգից բերված հող է խառնվել պատի շաղախին։ Եկեղեցու կառուցումն սկսվել է 1991 թ.` նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հերոսների, նաև` նահատակված մալաթիահայերի հիշատակին։ Շինարարությունն սկսվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք։ Նախաձեռնությունը Նոր Մալաթիայի՝ այն ժամանակվա թաղապետ Վահան Զատիկյանինն էր։ Եկեղեցին գործում է 1998 թվականից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]