Սուրբ Աննա եկեղեցի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աննա եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աննա եկեղեցի
Surp Anna Yerevan 2014 (3).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Օծման թվական30 ապրիլի, 2015
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
ԱնվանվածԱննա
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ2011
Կառուցման ավարտ2014
Գմբեթ1
Կոորդինատներ: 40°11′3.9242401000001″ հս․ լ. 44°31′8.8906800999984″ ավ. ե. / 40.184423400027775131° հս․. լ. 44.519136300027774666° ավ. ե. / 40.184423400027775131; 44.519136300027774666

Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 18-րդ դարի Կաթողիկե եկեղեցու կողքին[1]։ Օծվել է 2015 թվականի ապրիլի 30-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հայոց կաթողիկոսի տունը եկեղեցու տարածքում

2009 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունեցել ապագա եկեղեցու շինհրապարակի օծման արարողությունը։ Արարողությունն անցկացրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաև մեկենասներ Աննա և Հրայր Հովնանյանները, որոնք նվիրատվություն են կատարել եկեղեցու շինարարության համար[2]։

Շինարարությունն սկսվել է 2011 թվականին և ավարտվել 2014 թվականին։ 2015 թվականի ապրիլի 30-ին եկեղեցին օծվել է կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից[3][4]։

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Վահագն Մովսիսյանի նախագծով[4]։ Այն միագմբեթ եկեղեցի է, ունի խաչաձև հատակագիծ, մուտքի մոտ՝ զանգակատուն։ Սուրբ Աննա եկեղեցին կարծես «գրկում» է Կաթողիկե հինավուրց եկեղեցին[4] և կառուցված է նման ճարտարապետական ոճով[5]։ Սուրբ Աննայի եկեղեցուց արևմուտք տեղակայված է կաթողիկոսի տունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]