Սուրբ Հովհաննես եկեղեցի (Ավան)
| Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ավան վարչական շրջան |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 5-րդ դար |
| Կազմված է | Խաչքար Նորճիկի, Որմնանկար «Դանիելը առյուծների խմբում», Որմնանկար «Ձուկ» և Գերեզմանոց |
| Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | V դար |
| Հիմնադրված | 5-րդ դար |
![]() | |
![]() | |
Սուրբ Հովհաննես եկեղեցի, խոնարհված Հայկական առաքելական եկեղեցի Երևանի Ավան համայնքի հյուսիս-արևելյան կողմում (Vդ.)։ Մուտքի բարավորի վրա խաչ է պատկերված։ Պահպանվել են եկեղեցու պատերին փորագրրված բազմաթիվ նախշազարդ խաչեր։ Եկեղեցու շրջակայքում պահպանվել են կոթողներ, խաչքարեր և միջնադարյան գերեզմանոց (XII-XIII դդ.)։ Եկեղեցու բակի ձախ կողմում պահպանվել է արձանագիր որմնափակ խաչքար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննես եկեղեցին միանավ թաղածածկ եկեղեցի է[2]։ Կառուցված է սրբատաշ ծիրանագույն և սև տուֆ քարից։ Եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում և վերակառուցվել` XII-XIII դարերում։
Եկեղեցու Խորանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու խորանն ունի եզակի ճարտարապետական հորինվածք։ Ուղղանկյունաձև հարթության կենտրոնական մասում պատկերված է կլոր գունդ, որը ձևավորված է մանրաքանդակ նախշերով։ Գնդի երկու կողմերում փորագրված են արծիվներ։ Պատկերը հարդարանքի մաս չէ. այստեղ կլոր գունդը խորհրդանշում է իշխանությունը, իսկ արծիվները` ուժը[3]։ Պատկերի աջ կողմում պահպանվել է արձանագրություն, որը դյուրընթեռնելի չէ։ Խորանի ձախակողմյան պատի վերնամասում նույնպես առկա է արձանագրություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան. Երևան. 1974. էջ 603.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «ԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ». ԱՐՓԻԱՐ-ԱՐ. Վերցված է 29.03.2018-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հովհաննես եկեղեցի (Ավան) կատեգորիայում։ |


