Սուրբ Աստվածածին եկեղեցի (21-րդ դար, Ավան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱվան վարչական շրջան
Հիմնադրված2003
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սուրբ Աստվածածին մատուռ), նորակառույց եկեղեցի Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2002 թթ. կառուցել են Ավանի բնակիչներ, արդարադատության խորհրդական Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը և գործարար Արմեն Նապոլեոնի Աղաջանյանը։ Շինարարության ժամանակ հայտնաբերվել է հնամյա տաճարի սյան հիմնաքար։ Եկեղեցու մանրակերտը Գրիշա Մելիք-Սարգսյանը տեսել էր երազում և պատրաստել։ Հետագայում եկեղեցին նախագծվել և կառուցվել է ըստ այդ մանրակերտի։ Եկեղեցին ունի 11 մետր բարձրություն, 30 քմ տարածք և զանգակատուն։ Գրիշա Մելիք-Սարգսյանի նախապապը՝ Մելիք Սարգիսը, XVIIդ. Սուրբ Աստվածածնի նման մի մեծ եկեղեցի էր կառուցել Արցախում, իսկ նրա թոռը՝ Մելիք Ավետիսը, նորոգել էր գմբեթը։ Այդ մասին հիշատակված է Արքեպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախի պատմություն» երկհատոր գրքում։ Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ՝ եկեղեցու շինարարության համար անժամկետ հատկացվել է 600 քմ տարածք։ Շինարարությունն սկսվել է 1996 թ. և տևել շուրջ 7 տարի։ Եկեղեցուն կից կառուցվել է նաև երիցատուն, ծխական խորհրդի ատենապետի նստավայր և հոգևոր կենտրոն։ Բակում տեղադրվել է ցայտաղբյուր, խաչքար, կահավորվել երիցատունը և ծխական խորհրդի ատենապետի նստավայրը։ Եկեղեցու շինարարությանն իրենց օրհնությունն ու նյութական աջակցությունն են բերել Ամենայն հայոց կաթողիկոսը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է 2002 թ. նոյեմբերի 9-ին՝ Արարատյան հայրապետական թեմի հոգևոր դասի մասնակցությամբ։ Եկեղեցու ծխական խորհրդի որոշմամբ և միջնորդությամբ Գ. Մելիք-Սարգսյանը նշանակվել է ծխական խորհրդի ատենապետ։ Ներկայումս Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցին գործում է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]