Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քանաքեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
բազիլիկ եռանավ
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
ՀասցեՔանաքեռի 6-րդ փ. 3-րդ նրբ.[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Ներկա վիճակՊատկանում է ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությանը[փա՞ստ]
Կազմված էԽաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Միրագի, Խաչքար Կիրակոսի և Խանդութի, Խաչքար, Խաչքար Ջհանշի, Խաչքար Սարգիս Իրիցի, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Ամիրբեկի և Սաթի Փաշայի, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Խոջա Աղաջանի, Խաչքար Հակոբի, Ասատուրի, Գոհարի, Խաչքար Սարգսի և Ասատուրի, Տապանաքար, Գերեզմանոց, Խաչքար Եղիսաբեթի, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1695
Շինանյութտուֆ
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածին եկեղեցի, գործող հայկական առաքելական եկեղեցի Երևանի Քանաքեռ թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1679 թ. աղետալի երկրաշարժից տուժել է նաև Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցու պատի արձանագրությունը վկայում է, որ այն 1695 թ. կառուցվել է տեղի բնակիչների միջոցներով։ Եկեղեցին պատկանել է միաբանությանը (ունեցել է միաբանական բնակարաններ և պարսպապատով շրջափակված վանական այլ շինություններ)։ Սբ. Աստվածածին եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից ավագ խորանով և դրան կից զույգ ավանդատներով, մուտքեր ունի հարավային և արևմտյան կողմերից։ Եկեղեցու ներսի պատերին ագուցված են XV - XVII դդ. նախշազարդ խաչքարեր։ Դրանցից մեկի վրա, որպես կատարող, հիշատակված է Քերամ անունը։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին դադարել է գործել՝ դառնալով պահեստ։ Անկախությունից հետո այն վերանորոգել է պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոսը` Աղասին, թաղված է եկեղեցու բակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/5