Սուրբ Խաչ եկեղեցի (Արաբկիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԱՀԹ Արաբկիրի եկեղեցիից)
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
ՃարտարապետԱրտակ Ղուլյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Holy Cross Church, Arabkir (Yerevan) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ եկեղեցի կամ Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիրի եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի։ Եկեղեցու ճարտարապետն Արտակ Ղուլյանն է։ 2009 թվականին եկեղեցուն հարակից տարածքում տեղի է ունեցել Էդուարդ Մուշեղյանի նվիրատվությամբ խաչքարի տեղադրում։ Խաչքարն օծել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Եկեղեցու հիմնօրհնեքը տեղի է ունեցել 2013 թվականին[1]։

Եկեղեցու զանգերի խորհուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Մայր Տաճարի Լուսարարապետ Գերաշնորհ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվել են եկեղեցու 5 զանգերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունն ու խորհուրդը[2]։

  • Առաջին զանգն (780 կգ) իր մեջ ամփոփում է հավատքի խորհուրդը, կրում է 3 տաղավար տոների նկարագրությամբ զարդաքանդակներ՝ Ս․ Հարություն, Ս․ Ծնունդ և Ս․ Խաչ։
  • Երկրորդ զանգի (400 կգ) խորհուրդը հայրենասիրությունն է, կրում է Ս. Գրիգոր Նարեկացու սրբապատկերը։
  • Երրորդ զանգի (230 կգ) խորհուրդը ծնողասիրությունն է։ Զանգի վրա պատկերված է Ս․ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։
  • Չորրորդ զանգը (150 կգ) վերաբերում է զավակասիրությանը։ Կրում է հայտնության նկարագրությամբ զարդաքանդակ։
  • Հինգերորդ զանգն (100 կգ) իր մեջ կրում է մկրտության խորհուրդը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արաբկիր համայնքի եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  2. Արաբկիր համայնքում տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու 5 զանգերի օծման կարգ