Սուրբ Խաչ եկեղեցի (Արաբկիր)
Սուրբ Խաչ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Ճարտարապետ | Արտակ Ղուլյան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի կամ Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիրի եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի։ Եկեղեցու ճարտարապետն Արտակ Ղուլյանն է։ 2009 թվականին եկեղեցուն հարակից տարածքում տեղի է ունեցել Էդուարդ Մուշեղյանի նվիրատվությամբ խաչքարի տեղադրում։ Խաչքարն օծել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Եկեղեցու հիմնօրհնեքը տեղի է ունեցել 2013 թվականին[1]։
Եկեղեցու զանգերի խորհուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Մայր Տաճարի Լուսարարապետ Գերաշնորհ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվել են եկեղեցու 5 զանգերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անունն ու խորհուրդը[2]։
- Առաջին զանգն (780 կգ) իր մեջ ամփոփում է հավատքի խորհուրդը, կրում է 3 տաղավար տոների նկարագրությամբ զարդաքանդակներ՝ Ս․ Հարություն, Ս․ Ծնունդ և Ս․ Խաչ։
- Երկրորդ զանգի (400 կգ) խորհուրդը հայրենասիրությունն է, կրում է Ս. Գրիգոր Նարեկացու սրբապատկերը։
- Երրորդ զանգի (230 կգ) խորհուրդը ծնողասիրությունն է։ Զանգի վրա պատկերված է Ս․ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։
- Չորրորդ զանգը (150 կգ) վերաբերում է զավակասիրությանը։ Կրում է հայտնության նկարագրությամբ զարդաքանդակ։
- Հինգերորդ զանգն (100 կգ) իր մեջ կրում է մկրտության խորհուրդը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արաբկիր համայնքի եկեղեցի»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-07-ին։ Վերցված է 2019-02-25
- ↑ Արաբկիր համայնքում տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու 5 զանգերի օծման կարգ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Խաչ եկեղեցի (Արաբկիր) կատեգորիայում։ |