Խաչատուր Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչատուր Վարդանյան
Ծնվել է հունիսի 28, 1956(1956-06-28) (62 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Խաչատուր Ռաֆիկի Վարդանյան (ծնվ. 28 հունիսի 1956 թ., ք. Երևան), ՀՀ պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978-1986 թթ. - եղել է Երևանի պետական համալսարանի դասախոս, դասավանդել է նաև Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել է Գլխավոր արխիվային վարչության, գիտությունների ակադեմիայի գիտաշխատող։
  • 1986-1988 թթ. - ծառայել է ՀԽՍՀ Ներքին գործերի մինիստրության համակարգում։
  • 1988-1990 թթ. - ՀԿԿ Երևանի քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ։
  • 1990-1993 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նամակների և դիմում-բողոքների բաժնի վարիչ, ապա՝ ընտրվել է Երքաղխորհրդի գործկոմի քարտուղար։
  • 1993-1995 թթ. - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ապա՝ բաժնի վարիչ։
  • 1996 թ. - աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում։
  • 1997-1998 թթ. - Անշարժ գույքի պետական կադաստրի վարչության պետի տեղակալ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի քարտուղարության պետի տեղակալ-գրասենյակի վարիչ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետի տեղակալ։
  • 2000-2001 թթ. - ՀՀ Պետական եկամուտների նախարարության վերահսկողության վարչության պետի տեղակալ։
  • 2001-2002 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ։
  • 2002 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի տեղակալ։
  • 2002 թ. նոյեմբերին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ
  • 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնից[1]:
  • 2008 թ. հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]:
  • 2008 թ. հուլիսին ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի գլխավոր աուդիտոր։

Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]