Թամանյան փողոց (Երևան)

40°11′21″ հս․. լ. 44°30′55″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Թամանյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն200
Լայնություն55
ՍկիզբՄոսկովյան փողոց
ԱվարտԿասկադ համալիր
Անվանվել է
ի պատիվ
Ալեքսանդր Թամանյան
Թամանյան փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Թամանյան փողոց (Երևան)
Թամանյան փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Թամանյան փողոց (Երևան)

Թամանյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Սկսվում է Մոսկովյան փողոցից ընդգրկում է Կասկադ համալիրի կանաչապատ պուրակը։ Անվանվել է ի պատիվ հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի։ 1974 թվականին փողոցի սկզբում տեղադրվել է Թամանյանի հուշարձանը[1]։

Փողոցի տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամանյան փողոցը Հյուսիսային պողոտայի շարունակությունն է[2]։ Այն ձգվում է Մոսկովյան փողոցից դեպի հյուսիս, հատում Իսահակյան փողոցը և ավարտվում է Երևանի Կասկադում։ Թամանյան փողոցն ունի մոտ 200 մ երկարություն և մոտ 55 մ լայնություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամանյան փողոցը նախագծվել է 1924 թվականի գլխավոր պլանով որպես Հյուսիսային Կասկադի մի մասը, որը պետք է կապեր քաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածները։ Փողոցի կառուցումն ավարտին է հասցվել 1960-ական թվականներին, իսկ Կասկադի համալիրն ավարտվել է ավելի ուշ։ Փողոցը զարդարվել է ջրավազաններով, շատրվաններով և ծաղկաթմբերով։ Նրա սկզբում՝ Թատերական հրապարակի կողքին, կառուցվել են 9 հարկանի երկու շենք-աշտարակներ (ճարտարապետներ՝ Օ.Բաբաջանյան և Վ. Գուսյան)[2]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցի հենց սկզբում է գտնվում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը, որը կանգնեցվել է 1974 թվականին քանդակագործ Արտաշես Հովսեփյան և ճարտարապետ Սեդա Պետրոսյանի նախագծով։ Ալեքսանդր Թամանյանը ներկայացված է երկար ուղղանկյուն քարե բլոկին հենված, որը դրված է երկու փոքր բլոկների վրա։ Ըստ հուշարձանի քանդակագործի, «ձախ քարը հին ճարտարապետությունն է, աջը՝ նորը, իսկ մեծ ճարտարապետը կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նրա միջոցով ստեղծում նորագույն ճարտարապետությունը և կերտում մեր մայրաքաղաքը»[1]։

Փողոցի երկայնքով ձգվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնին կից «Գաֆեսճյան քանդակների» այգին։ Փողոցն ավարտվում է Կասկադ համալիրի աստիճաններով։

Քանդակների այգին փողոցում բացվել է 2009 թվականին[3]։ Այնտեղ ցուցադրվում են շատ հայտնի նկարիչների ստեղծագործություններ, որոնց թվում ներառված են կոլումբիացի քանդակագործ Ֆեռնանդո Բոտերոյի «Կատու»[4], «Հռոմեացի զինվոր»[5] և «Ծխող կինը» քանդակները։

Թամանյան փողոցում է գտնվում նաև Ռուսական արվեստի թանգարանը։

Փողոցում կան բազմաթիվ սրճարաններ, խանութներ, բարեր, ռեստորաններ և պանդոկներ։

Հատող փողոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։