Գևորգ Թամանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Թամանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13 (26), 1910[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 4, 1993[2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1932)[1] |
Պարգևներ | |
Գևորգ Թամանյան Վիքիդարանում | |
![]() |
Գևորգ Ալեքսանդրի Թամանյան (փետրվարի 13 (26), 1910[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 4, 1993[2], Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
Ալեքսանդր Թամանյանի որդին է, Հուլիոս (Յուլի) Թամանյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Աշխատել և կատարելագործվել է Երևանում՝ հոր արվեստանոցում։ Նրա մահից հետո ավարտին է հասցրել շինարարական ընթացքի մեջ գտնվող կառույցները'
- Կառավարական տունը,
- Օպերայի և բալետի թատրոնի,
- Ազգային գրադարանի շենքերը։
- 1948-1955 թվականներին եղել է Երքաղխորհրդի, 1955-1958 թվականներին՝ Հայպետնախագիծ, 1958-1962 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտների ճարտարապետական արվեստանոցների ղեկավար։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Թամանյանի նախագծերով Երևանում իրականացվել է Կիևյան փողոցի կառուցապատումը (1953-1956 թվականներին, հեղինակային խմբի հետ), կառուցվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և պարարվեստի ուսումնարանի միացյալ շենքը (1948-1950 թվականներին, նոր կողաշենքը՝ 1976), Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1975), Հայգլխէներգոյի բնակելի տունը (1948-1950), Ջերմուկում` առողջարան և հանքային ջրերի տաղավարը (1950-1956), մշակույթի պալատներ Ճարտարում (1969) և Մարտունիում (1973, երկուսն էլ` ԼՂՀ-ում) և այլն։
Գևորգ Թամանյանը ստեղծել է 1400 նստատեղով ներկայիս Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճը (ավարտվել է 1953 թվականին), որը նրա ստեղծագործության գլուխգործոցն է։
Գևորգ Թամանյանի հսկողությամբ է մշակվել և իրականացվել նաև Կառավարական տան 800-տեղանոց նիստերի դահլիճը։
Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցականերով (1970, Հանրապետության հրապարակի կառուցապատման, 1980, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի համալիր վերակառուցման համար)։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական (1947), «Տարվա լավագույն կառույց» հանրապետական (1953) ստուգատեսների դափնեկիր[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խաչատուր Աբովյանի հուշարձանը Երևանում
-
Հանքային ջրերի ըմպելասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Թամանյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Թամանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 134)։ ![]() |
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 1993 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ վաստակավոր շինարարներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հայ ճարտարապետներ