Նիկոլայ Շուստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Շուստով
ռուս.՝ Николай Семёнович Шустов
Nikolay Shustov.jpeg
Ծնվել էդեկտեմբերի 29, 1834(1834-12-29)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1868(1868-12-05) (33 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Nikolay Shustov Վիքիպահեստում

Նիկոլայ Սեմյոնովիչ Շուստով (ռուս.՝ Никола́й Семёнович Шу́стов, դեկտեմբերի 29, 1834(1834-12-29), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1868(1868-12-05), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչական կրթությունը ստացել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ իր ընդունակությունների շնորհիվ արժանացել է պրոֆեսորների ուշադրությանը: 1856 թվականին նա ստացել է 2-րդ կարգի արծաթե մեդալ է բնօրինակից գեղանկարի համար, իսկ հաջորդ տարի արժանացել է նույնպիսի մեդալի բնօրինակի նկարի համար, ինչպես նաև առաջին կարգի արծաթե մեդալի՝ բնօրինակից էտյուդի համար: 1858 թվականին Շուստովը երկրորդ կարգի ոսկե մեդալ ստանալու համար ակադեմայի խորհրդին է ներկայացրել իր ծրագրային նկարը՝ «Յոհան III-ը մերժում է թաթարական լուծը՝ պատռելով խանի նկարը և հրամայելով սպանել դեսպաններին» (ռուս.՝ «Иоанн III свергает татарское иго, разорвав изображение хана и приказав умертвить послов»): Այս նկարի համար Շուստովին արժանացել է Ակադեմիայի շնորհակալությանը և 1861 թվականին պարգևատրվել է երկրորդ կարգի ոսկե մեդալով:

«Յոհան III-ը մերժում է թաթարական լուծը՝ պատռելով խանի նկարը և հրամայելով սպանել դեսպաններին» (1862)

Երկու տարի անց Շուստովին ակադեմիայի այլ աշակերտների հետ միասին առաջարկվել է առաջին կարգի ոսկե մեդալ ստանալու համար ստեղծել «Վալգալայի» սյուժեով նկար, Վալգալլա, բայց նա հրաժարվել է և Իվան Կրամսկոյի, Կոստանտին Մակովսկու և «տասնչորսի խռովության» մյուս 11 մասնակիցների հետ հեռացել է ակադեմիայից՝ ստանալով դասային նկարչի կորում։ Երիտասարդ արվեստագետները կազմակերպել են «ռուս նկարիչների արտելը», որտեղ Շուստովն աշխատել է մինչև իր մահը։ 1865 թվականի ցուցահանդեսին ուշադրության է արժանացել Արևելյան Սիբիրի գեներալ-նահանգապետ Միխայիլ Կորսակովի դիմանկարը՝ ստեղծված Շուստովի կողմից, և Գեղարվեստի ակադեմիան այս դիմանկարի համար նրան շնորհել է պատմական գեղանկարչության ակադեմիկոսի կոչում։ Կորսակովի դիմանկարից բացի Շուստովն ստեղծել է նաև այլ նշանակալի դիմանկարներ, իսկ փոքրաթիվ նկարներից հայտնի են «Արքայազն Միխայիլ Ֆեոդորովիչ Ռոմանովի թագադրումը» և «Իոհան Ահեղը իր կողմից սպանված որդու դագաղի մոտ» նկարները:

Նիկոլայ Շուստովը մահացել է Պետերբուրգում 1869 թվականի փետրվարի սկզբին[1]։

Aquote1.png Շուստովը ընկերների շրջանում համարվել է մեծ տաղանդ, նրանից մեշ սպասելիքներ ունեին: Նա եղել է անսովոր գեղեցիկ թխահեր չափազանց արտահայտիչ սև աչքերով և հանճարեղ բարձր ու լայն ճակատով։ Չէր կարելի մտածել ավելի կատարյալ արտաքին նկարչի համար։ Դժբախտաբար, արիստոկրատական բուռն երիստասարդությամբ նա փչացրել էր իր առողջությունը, հոգեկան հիվանդություն ձեռք բերել և շուտով ահացել՝ թողնելով երիտասարդ կնոջը։
- Իլյա Ռեպին, «Далёкое близкое»։[2]
Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Е. А. Шустовъ, Николай Семеновичъ // Русский биографический словарь: В 25 т. = Русскiй Бiографическiй Словарь / под наблюдением А. А. Половцева. — СПб.: Императорское Русское Историческое Общество, 1911. — Т. 23 «Шебановъ – Шютцъ». — С. 546-547. — 557 с.
  2. Репин, И. Е. Артель // Далёкое близкое. — М.: Искусство, 1953. — С. 174. — 496 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]