Գալար (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալար (այլ կիրառումներ)
Գալար
Բնութագիր
Երկարություն14 կմ
Ավազանի մակերես87 կմ²
Ջրի ծախս0,98 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՖարմաշ
Գետաբերանի տեղակայումՀրազդան
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԿոտայքի մարզ

Գալար, գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ծաղկունյաց լեռնաշղթայի Արքայից լեռ գագաթից՝ 2400 մ բարձրությունից։ Երկարությունը 14 կմ է, ջրհավաք ավազանը՝ 87 կմ2։ Լեռնային է՝ քարքարոտ, սահանքներով և ջրվեժներով։ Գետահովիտը V-աձև է, կիրճանման, ստորին հոսանքում ցածրանում և լայնանում է։ Սնումը հիմնականում հալոցքային (48%) և ստորերկրյա (38%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 67%-ը։

Տարեկան միջին ծախսը 0,98 մ3/վ է, առավելագույնը՝ 30,9 մ3/վ։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն, կան բազմաթիվ հանգստյան տներ, հանքային ջրերի ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։