Քանաքեռի ջրաէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քանաքեռի ջրաէլեկտրակայան
Տեսակհիդրոէլեկտրակայան
Երկիր Հայաստան
ՏեղադրությունԵրևան
Մասն էՍևան-Հրազդան կասկադ
Անվանված էՀովսեփ Տեր-Աստվածատրյան
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsՀրազդան
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն100 մեգավատտ
Քանաքեռի ջրաէլեկտրակայանը գտնվում է Հայաստանում
Քանաքեռի ջրաէլեկտրակայան

Քանաքեռի հիդրոէլեկտրակայան (Քանաքեռի Հ. Ա. Տեր-Աստվածատրյանի անվան հիդրոէլեկտրակայան), Սևան–Հրազդան կասկադի՝ առաջին հերթին գործարկված հինգերորդ հիդրոհանգույցը։ Ընդգրկված է Արաբկիր վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանաքեռի ՋԷԿ, 1946

Կառուցվել է Հրազդան գետի միջին հոսանքի՝ Արզնիի և Քանաքեռի միջև ընկած հատվածում (1930–1936)։ Արզնիի ստորգետնյա հէկից դուրս եկող՝ էներգետիկորեն օգտագործված ջրերը հոսում են դեպի Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի գլխային կաոուցվածքները և, դիմհարվելով վերջինիս ջրթող պատվարի ավտոմատ գործող չորս սեգմենտային փակաղակներին, ուղղվում են դեպը ջրընդունիչը, ապա հոսում մոտ 13 կմ երկարության և 70 մ3/վրկ թողունակության դերիվացիոն ջրտարով, այնուհետև առբերվում կայանի ճնշման հանգույցին և, 180 մ բարձրությունից անկում կատարելով, աշխատեցնում կայանի մեքենայական սրահում տեղադրված 102 Մվռ ընդհանուր հզորության 6 հիդրոագրեգատ։ Կայանի շենքից վերև՝ սարալանջին, գտնվում է 35/110 կվ լարման բարձրացնող ենթակայանը։ Դերիվացիոն ջրտարի վերջում կցակառուցված է 150 հզ. մ3 օգտակար տարողության շուրջօրյա կարգավորման ջրավազանը։ Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի ջրատարից են սնվում Նոր Արաբկիրի, Նոր Դալմայի ոռոգիչ ջրանցքները, ինչպես նաև Կոտայքի ոռոգման ջրհան կայանը։ Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի աշխատանքներն ավտոմատացված են։ Նրա գործարկումով (1936) հնարավոր դարձավ ՀՍՍՀ հէկերի միավորումը և Հայկական միացյալ էներգահամակարգի ստեղծումը։

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.3/5


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։