Արգելի ջրաէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգելի ջրաէլեկտրակայան
Տեսակհիդրոէլեկտրակայան
Երկիր Հայաստան
Մասն էՍևան-Հրազդան կասկադ
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsՀրազդան և Սևանա լիճ
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն224 մեգավատտ
Արգելի ջրաէլեկտրակայանը գտնվում է Հայաստանում
Արգելի ջրաէլեկտրակայան

Գյումուշի Հիդրոէլեկտրակայան, կամ Արգելի Հիդրոէլեկտրակայան Սևան-Հրազդան կասկադի երրորդ, ամենահզոր ջրաէլեկտրակայանը։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։

Կարողությունը 224 հազար կիլովատ Է, հաշվարկային ճնշումը՝ 285 մետր, ջրի հաշվարկային ծախսը ջրանցքում՝ 70 մ3/վայրկյան։ Գյումուշի հիդրոէլեկտրակայան դերիվացիոն կայան Է։ Դերիվացիան սկսվում է նախկին Աղբյուրակ գյուղի մոտ կառուցված պատվարից, որը ջրի տակ է թողել գյուղի տարածքի մի մասը և ստեղծել գետի հոսքը կանոնավորող հինգ միլիոն մետր3 տարողության ջրամբար։ Դերիվացիան ունի 18,4 կիլոմետր երկարություն և կազմված է չորս թունելից (ընդհանուր երկարությունը՝ 11,6 կիլոմետր) ու նրանց բաժանող երեք ջրանցքից (ընդհանուր երկարությունը՝ 6,8 կիլոմետր)։ Վերջանում է ճնշման և օրական կարգավորման (ծավալը՝ 300 հազար մետր3) ավազաններով, որոնք հնարավորություն են տալիս տուրբինների ջրի ծախսը պիկ ժամերին հասցնել 90 մետր3/վայրկյան։ ճնշման ավազանից ջուրը մետաղյա չորս խողովակաշարով մտնում է կայանում տեղադրված տուրբինների մեջ (յուրաքանչյուրը 56 Մեգավատտ հզորությամբ), որոնց վրա տեղակայված են նույն հզորությամբ և 11 կիլովոլտ լարումով գեներատորներ։ Կայանի շենքի մոտ տեղադրված են 13 միաֆազ ուժային տրանսֆորմատորներ, որոնք գեներատորային լարումը բարձրացնում են մինչև 121 կիլովոլտ և բաց ենթակայանից դուրսեկող հաղորդման գծերով միանում էներգացանցին։ Կայանը լրիվ ավտոմատացված է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 134