2002 թվականի տվյալներով գյուղն ուներ 467 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ ապրում էր 370 մարդ[3]։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։
Երմոլովկան հիմնադրվել է 1900 թվականին, իսկ հայերը եկել են 1910 թվականին՝ Սամսունից։ Գյուղը գտնվում է Ռուսաստանի և Աբխազիայի սահմանի վրա։ Գետի մյուս ափին` Աբխազիայի հայաբնակ Միքելրիփշ գյուղն է, որը Երմոլովկայի հետ կապված է կամրջով։ Ներկայումս կամուրջը փակ է, սահմանային անցակետի բացակայության պատճառով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 636)։