Սուբյեկտների վարչա-տարածքային բաժանման համառուսաստանյան դասակարգիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սուբյեկտների վարչա-տարածքային բաժանման համառուսաստանյան դասակարգիչը (ռուսերեն՝ Общероссийский классификатор объектов административно-территориального деления), կարճ՝ ՍՎՏԲՀԴ (ռուսերեն՝ ОКАТО), Ռուսաստանի դաշնության տեխնիկա-տնտեսական և սոցիալական դասակարգման և կոդավորման միասնական համակարգի կազմի մեջ է մտնում։ Այն կոչված է ապահովել վարչա-տարածքային կտրվածքով ինֆորմացիայի հավաստիությունը, համադրելիությունն ու ավտոմատացված մշակումը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են վիճակագրությունը, էկոնոմիկան և այլն։

Դասակարգման օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • հանրապետություններ
  • երկրամասեր
  • մարզեր
  • ֆեդերալ նշանակության քաղաքներ
  • ինքնավար մարզ
  • ինքնավար օկրուգներ
  • շրջաններ
  • քաղաքներ
  • քաղաքային օկրուգներ
  • քաղաքատիպ ավաններ
  • գյուղխորհուրդներ
  • գյուղական բնակավայրեր