Եյսկ (ռուս.՝ Ейск), քաղաք Ռուսաստանի ԴաշնությանԿրասնոդարի երկրամասում, հանդիսանում է Եյսկի շրջանի վարչական կենտրոնը։ Երկրամասի մեծությամբ հինգերորդ քաղաքը։ Հիմնադրման օրվանից այստեղ գործում է Եյսկի ծովային նավահանգիստը։ Քաղաքի անվանումը տրվել է Եա գետից, որը թափվում է Եյսկի լիմանի մեջ։
Քաղաքը տեղաբաշխված է Եյսկի թերակղզու հյուսիս-արևելյան ծայչրամասում։ Քաղաքը շրջապատված է արևելքից Եյսկի լիմանով և արևմուտքից Ազովի ծովիՏագանրոգի ծովածոցով։ Եյսկը Կրասնոդարի երկրամասի ամենահյուսիսային քաղաքն է, Կրասնոդարից գտնվում է 247 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Դոնի Ռոստովից 172 կմ հարավ-արևմուտք։
Հետաքրքիր փաստ է, որ Եյսկից Մոսկվա հեռավորությունը կազմում է ուղիղ 1000 կմ, իսկ դեպի Տոկիո 8000 կմ (չափումների ճշտությունը կազմում է 1 %)։