1920 թվականին գյուղն ուներ 190 բնակիչ (34 ընտանիք)։ 1993 թվականին բնակչության թիվը կազմում էր 348 մարդ, իսկ 2001 թվականին` 495 մարդ, բոլորը հայեր։ Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 570 մարդ, որից 264 տղամարդ և 306 կին[1]։ Բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի նաև ակումբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։