Զուբովա Շչել
Գյուղ | |||
---|---|---|---|
Զուբովա Շչել | |||
ռուս.՝ Зубова Щель | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Լազարևսկի շրջան | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
ԲԾՄ | 175 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 253 մարդ (2010) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
Փոստային դասիչ | 354 212 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 426 932 004 | ||
|
Զուբովա Շչել (ռուսերեն՝ Зубова Щель), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, Չեմիտոկվաջե գետի երկու ափերին։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 19 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 175 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին գյուղն ուներ 266 բնակիչ։ Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 253 մարդ[2], որից 169 (66,8%) հայեր, 39 (15,4%) ռուսներ և 45 (17,8%) այլ ազգերի ներկայացուցիչներ։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի տարրական դպրոց, մշակույթի տուն և հանգստյան տներ։ Զբոսաշրջության վայր է։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1871 թվականին, Չեմիտոկվաջե գետի ներքին հոսանքին հարող տարածքները շնորհվել էին ռուսական բանակի Կովկասյան գումարտակի հրամանատարներից մեկին, ոմն Զուբովին։ 1899 թվականին այդ տարածքները գնել էր կոմս Ալեքսանդր Շերեմետևը։
Գյուղը հիմնադրել են Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1919 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ «База микроданных Всероссийской переписи населения 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |