Նիժնայա Շիլովկա
Գյուղ | |||
---|---|---|---|
Նիժնայա Շիլովկա | |||
ռուս.՝ Нижняя Шиловка | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
ԲԾՄ | 147 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն[2] | ||
Բնակչություն | 5432 մարդ (2010[3]) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
Փոստային դասիչ | 354394 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 426 000 000 | ||
|
Նիժնայա Շիլովկա ( ռուսերեն՝ Нижняя Шиловка, ոչ պաշտոնապես հաճախ անվանում են` Գումարիա), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Աբխազիայի սահմանի մոտ` Փսոու գետի աջ ափին։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 28 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 147 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 5025 բնակիչ, որից 86,8% - հայեր, 9,7% - ռուսներ, 0,7% - ուկրաինացիներ, 0,6% - վրացիներ, 0,3% - հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ 2010 թվականին գյուղում ապրում էր 5432 մարդ, մեծամասնությունը կրկին հայեր, ովքեր զբաղվում էին թեյի, ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ունի հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրել են Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1889 թվականին։
Նիժնայա Շիլովկա գյուղում է ծնվել Խորհրդային Միության հերոս Հարություն Մելեթյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 290)։ ![]() |