Վեսյոլոյե (Ադլերի շրջան)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Վեսյոլոյե | |||
| ռուս.՝ Весёлое | |||
| 43°25′07″N 40°00′09″E / 43.41861°N 40.00250°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
| ԲԾՄ | 40 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն[2] | ||
| Բնակչություն | 4140 մարդ (2010[3]) | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
| Փոստային դասիչ | 354375 | ||
| ՍՎՏԲՀԴ | 03 426 000 000 | ||
|
| |||
Վեսյոլոյե (ռուսերեն՝ Весёлое), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 6 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 29 կմ հարավ-արևելք, Փսոու գետի աջ ափին, ծովի մակարդակից 40 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 4134 բնակիչ, որից` 50,7% - հայեր, 40,2% - ռուսներ, 2,1% - վրացիներ, 1,8% - ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ[4]։
2010 թվականին գյուղում արդեն ապրում էր 4140 մարդ, ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1866 թվականին։ Հայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից` 1900 թվականին։
Գյուղն ունի գրադարան, ակումբ, բուժկայան և մանկապարտեզ։ Բացի այդ գյուղում գործում է Ազգագրության թանգարանը և 1927 թվականին ստեղծված Բժշկական պրիմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը։ Գյուղում է գտնվում նաև Ռուս-Աբխազական սահմանային անցակետը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 381)։ |

