Վիշնյովկա (Լազարևսկի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշնյովկա
Միկրոշրջան
Վիշնյովկա
Вишнёвка
Vishniovka 20170907 125000.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Տվյալ կարգավիճակում1965 թվականից
ԲԾՄ45 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 200
Փոստային ինդեքսներ354220
##Վիշնյովկա (Լազարևսկի շրջան) (Ռուսաստան)
Red pog.png
##Վիշնյովկա (Լազարևսկի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Վիշնյովկա (ռուսերեն` Вишнёвка), միկրոշրջան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 10 կմ հյուսիս, իսկ Սոչիի կենտրոնից 65 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 45 մ բարձրության վրա։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր անվանումը գյուղն ստացել էր մոտակա լեռներում գտնվող բալենու այգիներից։ 19-րդ դարի վերջերին Վիշնյովայա գյուղը դարձել էր Օսմանյան կայսրությունից գաղթած հայերի հոծ բնակավայր։ Մինչ օրս ավանի բնակչության մեծամասնությունը հայեր են։

1904-1927 թվականներին, Վիշնյովկայում մերթընդմերթ ապրել ու աշխատել է ակադեմիկոս Վլադիմիր Բեխտերևը[1]։ 1942 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Վիշնյովկա գյուղի լողափի մոտ, թշնամու ռմբակոծությունից խորտակվել է «Ազով» ռազմականացված նավը։

1965 թվականին Վիշնյովկան ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։

1993 թվականին, Վիշնյովկայում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Սարգիս)։ Ավանի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է, որտեղ գտնվում են հանգստյան տներ, առողջարաններ և հյուրանոցներ, կազմակերպվում են արշավախմբեր և արշավներ։ Ավանի տեսարժան վայրերից է «Լաուրայի արցունքներ» ջրվեժը[2]։ Բնակչության հիմնական զբաղմունքներից են այգեգործությունն ու խաղողագործությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. П. М. Голубев, Н. А. Крутиховский, В. Панов, Сочи, Советская Россия, 1987, С. 153
  2. Водопад «Слёзы Лауры»