Վլադիմիր Բեխտերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բեխտերև
ռուս.՝ Владимир Михайлович Бехтерев
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20 (փետրվարի 1), 1857[1]
ԾննդավայրSaralı, Yelabuga County, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 24, 1927(1927-12-24)[2][3] (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, հոգեբույժ, համալսարանի դասախոս, նյարդաբան, հոգեբան և ֆիզիոլոգ
ԱշխատավայրԿազանի Դաշնային համալսարան
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներPeter Bechterev?
 Vladimir Bekhterev Վիքիպահեստում

Վլադիմիր Միխայլովիչ Բեխտերև, (ռուս.՝ Влади́мир Миха́йлович Бе́хтерев; հունվարի 20 (փետրվարի 1), 1857[1], Saralı, Yelabuga County, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 24, 1927(1927-12-24)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային նյարդախտաբան, հոգեբան և հոգեբույժ, ֆիզիոլոգ, մորֆոլոգ

1878 թվականին ավարտել է Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիան։ 1885 թվականին Բեխտերևը Կազանի համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչն էր, 1893 թվականից՝ Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիայի պրոֆեսորը։ 1908 թվականից Բեխտերևը իր կազմակերպած հոգենյարդաբանական ինստիտուտի դիրեկտորն էր, իսկ 1918 թվականից գլխավորել է Ուղեղի և հոգեկան գործունեության ուսումնասիրման ինստիտուտը։ Գիտական խոշոր ներդրում են ուղեղի մորֆոլոգիայի վերաբերյալ Բեխտերևի ուսումնասիրությունները։ Ուղեղի ռեֆլեկտորային գործունեության բարդ ձևերը նկարագրելու համար Բեխտերևը առաջարկել է «զուգորդիչ-շարժական ռեֆլեքս» տերմինը։ Նա զբաղվել է սեռական դաստիարակության, երեխայի վարքագծի և հիպնոսի հարցերով։ Բացահայտել է ողնուղեղի և գլխուղեղի առանձին նյարդային հաղորդիչ ուղիները, վեր հանել թալամուսային (տեսաթմբային) շրջանի դերն ու նշանակությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Основы учения о функциях мозга, в․ 1–7, СПБ, 1903–07;
  • Психика и жизнь, 2 изд․, СПБ, 1904;
  • Проводящие пути спинного и головного мозга, М․–Л․, 1926;
  • Избр․ произведения, М․, 1954․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բեխտերև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 379