Սոլոնիկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկրոշրջան
Սոլոնիկի
Солоники
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1867 թ.
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
ԲԾՄ45 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ, հույներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 233
Փոստային ինդեքսներ354233
##Սոլոնիկի (Ռուսաստան)
Red pog.png
##Սոլոնիկի (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Սոլոնիկի (ռուս.՝ Солоники), նախկինում հայաբնակ գյուղ, այժմ միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 8 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 64 կմ հյուսիս-արևմուտք, Ցուսկվաջ գետի ափին, ծովի մակարդակից 45 մ բարձրության վրա։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Կովկասյան պատերազմի ավարտը (1864 թ.), գյուղի տարածքում ապրել է ադըղեների Ցուս տոհմը, իսկ գյուղը կոչվել է Ցուսկվաջ (ադըղեերեն` Цускъуадж), որը նշանակում է «Ցուս տոհմի գյուղ»։ 1864 թվականին, տեղի ողջ բնակչությունը աքսորվել է Օսմանյան կայսրություն, քանի որ չէին ցանկանում հպատակվել Ռուսական կայսրությանը։ Աստիճանաբար, լքված գյուղի տարածքում սկսել են բնակություն հաստատել ռուսներ և Օսմանյան կայսրությունից գաղթած հույներ և հայեր։

Ըստ ռուսական աղբյուրների, գյուղի տարածքում ապրել է ռուսական բանակի ավագ, կալվածատեր Սելյանիկ-Կրասը, որի անունից էլ գյուղն ստացել է իր անվանումը, սակայն հետագայում, այստեղ տեղափոխված հույների կողմից, այն դարձել է Սոլոնիկի, որը նրանց հիշեցնում էր իրենց հարազատ հունական Սալոնիկ քաղաքի մասին։ Սև ծովի ափին գտնվող «Սոլենիկ-Կրասի կալվածքի» մասին, 1896-1897 թվականներին նշել է ռուս աշխարհագրագետ Ալեքսանդր Վոեյկովը։

1961 թվականին գյուղն ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։ Բնակիչներն զբաղվում են բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Սոլոնիկիում կա միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկայան և բազմաթիվ մասնավոր հյուրանոցներ ու հոսթելներ։

Հայերի հիմնական զանգվածը եկել է 1936 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 491 CC BY-SA icon 80x15.png