Վարդանե
| Միկրոշրջան | |||
|---|---|---|---|
| Վարդանե | |||
| Вардане | |||
| 43°44′04″N 39°33′15″E / 43.73444°N 39.55417°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Շրջան | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Լազերևի շրջան | ||
| Հիմնադրված է | 1872 թ. | ||
| Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | ||
| ԲԾՄ | 36 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Հեռախոսային կոդ | +7 862 | ||
| Փոստային ինդեքս | 354 200[1] | ||
| Փոստային դասիչ | 354209 | ||
|
| |||
Վարդանե (ռուսերեն` Вардане), միկրոշրջան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 37 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սև ծովի ափին և Բուու գետի գետաբերանի մոտ, ծովի մակարդակից 36 մ բարձրության վրա։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդանեն հանդիսանում է ժամանակակից Սոչիի տարածքի ամենահին բնակավայրերից մեկը։ Առաջին բնակավայրերն այս տարածքում հիմնադրվել են դեռևս քարի դարում։ Ներկայիս ավանի տեղում, միջնադարից մինչ 19-րդ դարը, եղել է ուբիխների գլխավոր բնակավայրերից մեկը։
1864 թվականին, Կովկասյան պատերազմի ավարտից հետո, այս հողատարածքները տրվել էին մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչին։ Այնտեղ գտնվող ավանում աստիճանաբար սկսեցին բնակություն հաստատել ռուս վերաբնակիչներ, հայեր և պոնտացի հույներ, ովքեր գաղթել էին Օսմանյան կայսրությունից։
1961 թվականին Վարդանե ավանը մտել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել միկրոշրջանի կարգավիճակ։ Ներկայումս բնակչության մեծամասնությունը հայեր են և ռուսներ, չնայած բնակվում են նաև հույներ, գերմանացիներ, ուկրաինացիներ, մոլդովացիներ և ադըղեներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барыщенко К. С., Постникова Е. Е. Посёлок Вардане: страницы истории //Большой Сочи в прошлом и настоящем. — Сочи, 2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արխիվացված 2017-09-15 Wayback Machine Վարդանե
| ||||||||||||||||||

