Յակորնայա Շչել
Միկրոշրջան | |||
---|---|---|---|
Յակորնայա Շչել | |||
Якорная Щель | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Հիմնադրված է | 1912 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային ինդեքս | 354 213 | ||
Փոստային ինդեքսներ | 354 213 | ||
|
Յակորնայա Շչել ( ռուս.` Якорная Щель), նախկինում գյուղ, ներկայումս միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 32 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք։ Երկաթուղային կայարան է։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Միկրոշրջանում հիմնականում բնակվում են հայեր, ռուսներ, հույներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Առկա է ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։
Տնտեսության գլխավոր ճյուղը առողջարանային զբոսաշրջությունն է։ Հանգստյան տներն ու առողջարանները տեղակայված են Յակորնայա Շչել գետի մյուս ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի սկզբին, փոթորկի ժամանակ այստեղ խորտակված կորվետ դասի հունական «Պենդերակլիա» նավից, ջրասուզակները դուրս էին բերել խարիսխը, որը ձուլվել էր 1779 թվականին` Վոտկինսկում։ Այն թողել էին ափին գտնվող կիրճի մոտ, որից էլ առաջացել էր գյուղի անվանումը (թարգմանաբար` Խարսխային ծերպ)։ 1912 թվականին խարիսխը տեղափոխել են Սոչի, որը 1913 թվականին դարձել է «Խարիսխ և թնդանոթ» հուշարձանի բաղկացուցիչ մասը։ Հուշարձանը նվիրված էր 1829 թվականին, Ռուս-թուրքական պատերազմում տարած հաղթանակին[1]։
1961 թվականին Յակորնայա Շչել գյուղը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ, որին շնորհվել է ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։
Յակորնայա Շչելի հայերը եկել են շրջակա գյուղերից` 1930 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Якорная Щель»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-12-ին։ Վերցված է 2021-03-01
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|