Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգուշյովկա (ռուս. ՝ Богушёвка ), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում , Բզուգու գետի ձախափնյա հովտում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 18 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 202 մ բարձրության վրա։
Համաձայն 2002 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 309 բնակիչ, իսկ 2010 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 349 մարդ[ 3] , մեծամասնությունը հայեր ։
Գյուղի հիմնադիր է համարվում Բալի Բեդրոսի Խրիստակյանը, ով 1896 թվականին Օսմանյան կայսրությունից գաղթելով, հաստատվել է այս տարածքում, որն այն ժամանակ պատկանում էր ցարական փոխարքա Բոգուշևսկուն։
Լազարևսկի շրջանի հայաբնակ բնակավայրեր Ադլերի շրջանի հայաբնակ բնակավայրեր Խոստայի շրջանի հայաբնակ բնակավայրեր Կենտրոնական շրջանի հայաբնակ բնակավայրեր