Գումարիա
Արտաքին տեսք
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Գումարիա | |||
| ռուս.՝ Гумария | |||
| 43°25′49″N 40°00′43″E / 43.43028°N 40.01194°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Քաղաքային օկրուգ | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Համայնք | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
| Ազգային կազմ | հայեր | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | +7 8622 | ||
| Փոստային դասիչ | 354394 | ||
|
| |||
Գումարիա (ռուսերեն՝ Гумария), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Աբխազիայի սահմանի մոտ՝ Փսոու գետի աջ ափին։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 8 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 30 կմ հարավ-արևելք, Նիժնայա Շիլովկա գյուղի հարևանությամբ։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում բնակվում են հայեր և ռուսներ, ովքեր զբաղվում են ծխախոտի և թեյի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց և թռչնաբուծական ֆաբրիկա։
Հին բնակատեղի է։ Ներկայիս գյուղը հիմնադրել են Սամսունից գաղթած հայերը՝ 1899 թվականին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 248)։ |

