Jump to content

Անտառային տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտառտնտեսությունից)

Անտառային տնտեսություն (անտառտնտեսություն), արտադրության բնագավառ, որն իրականացնում է անտառների կայուն կառավարումը՝ անտառապահպանությունը, անտառապաշտպանությունը, անտառվերականգնումը, անտառապատումը, անտառգույքագրումը, անտառի արդյունավետության բարձրացումը և արդյունավետ անտառօգտագործումը՝ պահպանելով անտառների կենսաբազմազանության ինքնավերականգնման կարողությունը և ապահովելով անտառների բնապահպանական, սոցիալական ու տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը ներկա և ապագա սերունդների համար։

Անտառային տնտեսությունները վարում են անտառշինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումներով։ Անտառային տնտեսության գործառույթներից է նաև անտառային տարածքներում բնապահպանական պահանջների պահպանության հսկողության ապահովումը՝ անտառխախտումների արձանագրման, ապօրինի անտառային պաշարների առգրավման, խախտումների նկատմամբ տարբեր պատժամիջոցների (տուգանքներ, վնասի հատուցում, վարչական և քրեական պատասխանատվություն) կիրառման միջոցով։ Անտառային տնտեսությունների համակարգը ղեկավարում է «Հայանտառ» կազմակերպությունը, որի կազմում կա 24 անտառային տնտեսություն (2005)։ Անտառային տնտեսությունները համապատասխան մասնագիտացված ծառայությունների միջոցով հաստատած ծրագրերով իրականացնում են անտառտնտեսվարման աշխատանքներ։

Հայաստանում առաջին անտառային տնտեսությունը կազմակերպվել է 1924 թվականին՝ Հրազդանի շրջանում, (այժմ՝ Կոտայքի մարզում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային տնտեսություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 444
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։