Անտառապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառապատված տարածք

Անտառապատում, ոչ անտառածածկ անտառային հողերի և այլ նշանակության հողերի վրա տնկման և ցանքի միջոցով արհեստական անտառային տնկարկների հիմնադրումը և աճեցումը։ Անտառապատման նպատակն է բացասական գործոնների ազդեցությունից վնասված անտառային էկոհամակարգերի քայքայման կանխարգելումը, անտառի այրված, հատված և այլ պատճառներով ծառազրկված, նախկինում անտառածածկ տարածքներում անտառային պաշարների վերականգնումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը։ Ոչ անտառածածկ անտառային հողերն անտառապատում են անտառշինական նախագծերի, անտառային տնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգի համաձայն։

2006 թվականին նախատեսվել է ընդլայնել Հայաստանի անտառածածկ տարածքները և տնկել 3,5 միլիոն ծառ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։