Սուրբ Սարգիս եկեղեցի (Սոչի)
| Սուրբ Սարգիս եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Կալինովկա |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Հարավային Ռուսաստանի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 2003 |
| Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 2003 |
![]() | |
![]() | |
Սուրբ Սարգիս եկեղեցի, Սոչի քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզում՝ Լազարևսկի շրջանի Կալինովկա բնակավայրում։ Համակարգում է Սոչիում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը, քաղաքի չորս եկեղեցիներից է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին հիմնվել է 1993 թվականի հոկտեմբերի 5-ին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին։ Նախաձեռնել են տեղի բնակիչների Արմեն և Համբարձում Մխիթարյան եղբայրները, հանդես եկել ֆինանսական աջակցությամբ՝ ի պատիվ իրենց հոր՝ Սարգիս Համբարձումի Մխիթարյանի և հայոց ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու։
Եկեղեցու հիմնարկեքը օծվել է 1993 թվականի հոկտեմբերի 5-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի ձեռամբ (Հրաավային Ռուսաստանի հայոց թեմը ստեղծվել է դրանից չորս տարի անց)։ Եկեղեցին գտնվում է գերեզմանատան կողքին, որտեղ թաղված են Մխիթարյանի հայրը՝ Սարգիսը, և Համբարձումի որդին՝ Սամվել Համբարձումի Մխիթարյանը։ 16-ամյա Սամվելը սպանվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։ Հայր Սարգիսի և որդու՝ Սամվելի գերեզմանին Մխիթարյան եղբայրները մատուռ են կառուցել։ Հուշարձանը տեղադրվել է 2001 թվականին՝ ի պատիվ Սարգիսի և Սամվելի[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կենտրոնագմբեթ խաչաձև բազիլիկ է, չունի զանգակատուն։ Տանիքը երեսպատված է կղմինդրով, ունի ութանիստ թմբուկ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Освящение церкви в Калиновке // Черноморская здравница. — 1993. — В. 188.
- Артемьева И. Не покарай, Господи // Лазаревская неделя. — 2002. — В. 145.
- Церковь строится // Лазаревская неделя. — 2002. — В. 166.
- Тавровцев А. Братская церковь // Лазаревская неделя. — 2004. — В. 198.
- Асланов М. Дорога к храму // Наш дом - Сочи. — 2007. — В. 234.
- Старостина И. Курортный Роман (Информация для тех, кто отдыхает на Лазаревском взморье)стр. 18. — 2004.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սուրբ Սարգիս եկեղեցի. Սոչիի հայկական եկեղեցին». alphanews.am. 2023 թ․ հուլիսի 30.

