Հայերը Ռիո դե Ժանեյրոյում
Հայերը Ռիո դե Ժանեյրոյում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||
| |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
պորտուգալերեն, հայերեն | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի, |
Հայերը Ռիո դե Ժանեյրոյում (պորտ.՝ Armênios no Rio de Janeiro), հայկական համայնք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Համարվում է Բրազիլիայի երկրորդ հայաշատ քաղաքը՝ Սան Պաուլոյից հետո[1]։
Ներկայումս Ռիո դե Ժանեյրոյում ապրում է 2.000 հայ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսից, սակայն առավել մեծ տեմպերով Ռիո դե Ժանեյրոն բնակեցվել է հայերով 1920-ական թվականներին։
Ռիոյի համայնքն այժմ գտնվում է հասարակամշակութային կազմավորման շրջանում և ակտիվորեն մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային կյանքին։ Ստեղծվել են հասարակական-քաղաքական և մշակութային կազմակերպություններ, եկեղեցական և կրթական հաստատություններ, հայրենակցական, երիտասարդական և տիկնանց միություններ։
Ռիո դե Ժանեյրոյում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բրազիլիայի թեմը, որը կազմավորվել է 1983 թվականին։
Ռիո դե Ժանեյրո քաղաքի փոխնախագահ Ստեփան Ներսիսյանի նախաձեռնությամբ Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 24-ը հռչակվել է որպես «Եղեռնի հիշատակին հայ ժողովրդին հարգանքի տուրքի և զորակցության օր»։
Ռիո դե Ժանեյրոյի և ամբողջ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հայ համայնքի շահերը ներկայացնում է Բրազիլիայում Հայաստանի դեսպանությունը[2], որը հիմնադրվել է 2011 թվականին։ Ռիոյի հայերը խոսում են հայերեն և պորտուգալերեն լեզուներով և դավանում քրիստոնեություն։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նաջարյան Թամար (2012-05-25)։ «Հայերը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում»։ Վերցված է 2017-02-07
- ↑ «Բրազիլիայում Հայաստանի դեսպանություն»։ brazil.mfa.am (անգլերեն)։ Վերցված է 2017-02-07
|
|