Սարգիս Ղազարյան (դիվանագետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Ղազարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Ղազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 19, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան (1996) և Տրիեստի համալսարան (2001) |
Մասնագիտություն | դիվանագետ |
Սարգիս Վահագնի Ղազարյան (հուլիսի 19, 1978, Կիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2013-2016 թթ.)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991-1996 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի գիտական լիցեյի բակալավրիատը, 1996-2001 թվականներին՝ Տրիեստի համալսարանի Գորիցիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոցի մագիստրատուրան (Իտալիա), 2003-2006 թվականներին՝ Տրիեստի համալսարանի ասպիրանտական ծրագիրը՝ քաղաքական աշխարհագրության և աշխարհաքաղաքականության գծով։ Հետազոտության թեման՝ «ԵՄ-Կովկաս հարաբերություններ. Անվտանգության դինամիկան և տարածաշրջանային անվտանգության ռեժիմի տեսության մոդելները»։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005-2006 թթ. - աշխատել է Տրիեստի քաղաքապետարանում որպես եվրոպական ուղղության ԵՄ երիտասարդական քաղաքականության հաղորդակցման և իրազեկության բարձրացման ծրագրերի ղեկավար։
- 2006-2007 թթ. - աշխատել է Տրիեստի համալսարանի Գորիցիայի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոցում որպես աշխարհքաղաքականության և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության դասախոս։
- 2007-2008 թթ. - Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ադյունկտ-աշխատակից։
- 2008 թ. - աշխատել է Ժակ Մարիտենի ինստիտուտի Եվրոպական ընդհանուր էներգետիկ քաղաքականության և դրա արևմտյան հարթության հետազոտող-գիտաշխատող։
- 2006-2009 թթ. - աշխատել է Տրիեստի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի Եվրոպական արտաքին և անվտանգության քաղաքագիտության հետազոտող-գիտաշխատող։
- 2009-2013 թթ. - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ավագ գիտաշխատող։
- 2013 թ. հունվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
- 2013 թ. մարտի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 2014 թ. փետրվարի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
- 2014 թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
- 2015 թ. մարտի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]։
- 2016 մայիսի 17-ի ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[6]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (2012 թ.)[7]։
- Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2013 թ.)[7]
Նախորդող Ռուբեն Կարապետյան |
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Սարգիս Ղազարյան 29 հունվարի 2013 - 17 մայիսի 2016 |
Հաջորդող Վիկտորյա Բաղդասարյան |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ս. Ղազարյանին Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ս. Ղազարյանին Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՍԱՆ ՄԱՐԻՆՈՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 7,0 7,1 Դիվանագիտական աստիճան շնորհելու մասին
Կատեգորիաներ:
- Հուլիսի 19 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Մուրադ-Ռափայելյան վարժարանի սաներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ
- Տրիեստի համալսարանի շրջանավարտներ
- Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող անձինք