Վիկտորիա Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիկտորյա Բաղդասարյանից)
Վիկտորիա Բաղդասարյան
 
Կրթություն՝ Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարան, Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատ, Սորբոնի համալսարան, Վերսալի փաստաբանների դպրոց
Գործունեություն՝ Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ծննդյան օր սեպտեմբերի 22, 1976(1976-09-22) (47 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ

Վիկտորյա Բաղդասարյան (սեպտեմբերի 22, 1976(1976-09-22), Երևան, Հայկական ԽՍՀ), 2016-2020 թվականներին եղել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Բաղդասարյանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։ 1992 թվականին ավարտելով Երևանի Տ․ Շևչենկոյի անվան ռուսական դպրոցը՝ ընդունվել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, որն ավարտել է 1994 թվականին։ Այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատում, որն էլ ավարտելուց հետո ընդունվել է Սորբոնի համալսարան՝ ստանալով բիզնես իրավունքի և միջազգային իրավունքի կրթություն։ Մեկ տարի անց՝ 2000 թվականին, ավարտել է նաև Սորբոնի միջազգային առևտրի իրավունք բաժինը։ Ուսումը շարունակել է Վերսալի փաստաբանների դպրոցում, որն ավարտել է 2002 թվականին[2]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-1999 թվականներին Վիկտորյա Բաղդասարյանը վերապատրաստում է անցել Ֆրանսիայի վճռաբեկ դատարանում։ 2000-2005 թվականներին աշխատել է «Deloitte & Touche» ընկերությունում որպես փաստաբան, որից հետո աշխատանքի է անցել «Accor group»-ում որպես միջազգային զարգացման տնօրեն (2006-2015)[3]։

Անդամակցում է Ֆրանսիայում հայ իրավաբանների միությանը[3]։

2016 թվականի մայիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[4]։ 2020 թվականի ապրիլի 10-ին հետ է կանչվել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[5]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է «Errera Prize» մրցանակի «Խաչմերուկի վրա» պատմվածքի համար (1994, Իտալիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիկտորյա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  2. «Դեսպան - Իտալիայում Հայաստանի դեսպանություն». italy.mfa.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  3. 3,0 3,1 «Ով է Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը». 168.am. 2016 թ․ մայիսի 18.
  4. «Վիկտորյա Բաղդասարյանը՝ դեսպան Իտալիայում». www.aravot.am.
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
Նախորդող
Սարգիս Ղազարյան
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Վիկտորյա Բաղդասարյան

17 մայիսի 2016 - 2020
Հաջորդող
Ծովինար Համբարձումյան