Ուկրաինացիները Հայաստանում
Արտաքին տեսք
Ուկրաինացիները Հայաստանում (ուկրաիներեն՝ Українці у Вірменії) հաստատվել են 19-րդ դարի կեսերին, երբ «Փոքր Ռուսիայից» Անդրկովկաս են փոխադրվել «կոզակներ»՝ Ռուսական կայսրության հարավային սահմանները ամրապնդելու համար։ Ուկրաինացիների մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ։
1989 թ. տվյալներով ՀԽՍՀ-ում բնակվում էր 8,3 հզ ուկրաինացի[1], սակայն անկախությանը հաջորդող և տնտեսական ճգնաժամի տարիներին նրանց մեծ մասը հեռացել են։ 2001 թվականին Հայաստանում բնակվում էր 1,6 հզ ուկրաինացի[2]։ 2012 թ. պայմաններով Հայաստանում բնակվում է 2.000 ուկրաինացի[փա՞ստ]:
Կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիա (ուկրաիներեն՝ Федерація Українців Вірменії «УКРАЇНА»
- «Ուկրաինա» բարեգործական հիմնադրամ
- «Դնիպրո», «Ձվինոչոկ», «Վերբիչենկա», «Մալյատկո» երգչախմբեր և պարի խմբեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դեմոսկոպ շաբաթաթերթ, Հայկական ԽՍՀ ազգային կազմը (ռուսերեն)
- ↑ ԱՎԾ, 2001 թ. մարդահամար. Մշտական բնակչությունը (քաղաքային, գյուղական) ըստ տարիքի և ազգության Արխիվացված 2010-06-02 Wayback Machine