ԳՀԽ անդամ-պետությունների քարտեզ, Ներկա մասնակիցներ Նախկին մասնակիցներ, որ ներկայում ՆԱՏՕ-ի անդամ են
Գործընկերություն հանուն խաղաղության (անգլ.՝ Partnership for Peace — PfP), 1994 թվականին սկսված ռազմական համագործակցության ծրագիր, համագործակցություն ՆԱՏՕ-ի ու եվրոպական երկրների և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի խորհրդային հանրապետությունների միջև, որոնք կազմակերպության անդամ չեն։ Սկզբում ներառել է 24 երկիր, սակայն դրանց թիվը պարբերաբար փոխվում է ծրագրին նոր պետությունների միանալու և դրանց՝ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական կառուցվածքում արդեն փորձված երկիր-գործընկեր դառնալու պատճառով։ Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրին 2017 թվականի ամռանը մասնակցում էր 21 պետություն։
Կիպրոսի ՀանրապետությունըԵվրոպական միության միակ անդամն է, որ չի մասնակցում ծրագրին։ Թուրքիան, չճանաչելով Կիպրոսը, արգելափակում է այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին[1], որովհետև Կիպրոսի կղզու թուրքական ու հունական հատվածների միջև եղած կոնֆլիկտը մնում է չլուծված։
Կոսովոյի Հանրապետությունը, տարածքային տեսանկյունից գտնվելով Եվրոպայում, չի մասնակցում ծրագրին, որովհետև նրա սուվեներությունը չճանաչող չորս երկրներ խոչընդոտում են նրա համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ։
↑Ըստ Wikileaks-ի հրապարակումների՝ Հարավային Օսիայի կոնֆլիկտի ժամանակ Վրաստանը դիմել է ՆԱՏՕ-ին խորհրդատվության իր իրավունքի հիման վրա, սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ ռազմական խորհրդատու Բրյուս Ուեյնրոդի (անգլ.՝ W. Bruce Weinrod) խոսքով, համագործակցության որոշ անդամներ, առաջին հերթին՝ Գերմանիան, Ռուսաստանի օրինակով շարունակում են մեղադրել Վրաստանին։ Lenta.ru: Грузия: Ещё раз про войну