PanARMENIAN.Net

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PanARMENIAN Network
Изображение логотипа
Լրատվական գործակալություն
Տեսակառցանց պարբերական
Լեզուհայերեն
ռուսերեն
անգլերեն
Հիմնադրվել է2000-ի ապրիլի 2
ՀիմնադիրԱրմեն Ազարյան
Արա Աղամյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
ԳրասենյակԱլեք Մանուկյան փող., 9 շենք, սեն. 308
Կայքpan.am
էլեկտրոնային փոստmedia@pan.am
 Panarmenian.net Վիքիպահեստում

PanARMENIAN.NET-ը (PAN.am-ը) հայկական առաջին անվճար ինտերնետային լրատվական գործակալությունը և ինտերնետային պորտալն է, որը ստեղծվել է Հայաստանում։ Գործակալությունը ցանցային տեղեկատվական-վերլուծական պորտալ է, PanARMENIAN Network ՀԿ-ի նախագծերից մեկն է։ Այն գործարկվել է 2000 թվականի ապրիլի 2-ին։ Պորտալը տրամադրում է տեղեկատվություն և վերլուծություն Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին։ Կայքի հիմնական բաժիններն են՝ քաղաքականություն, Հայաստան և աշխարհ, հասարակություն, տնտեսություն, տարածաշրջան, սպորտ, մշակույթ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն։

PAN Photo Agency-ին, որը հիմնադրվել է PanARMENIAN Network-ի կողմից 2009-ին, նորությունների և ստեղծագործական լուսանկարչության ամենամեծ գործակալությունն է Հայաստանում։ Գործակալությունը լուսաբանում է երկրում տեղի ունեցող բոլոր գլխավոր սոցիալական, քաղաքական, գործարար, մշակութային և սպորտային իրադարձությունները, ինչպես նաև զեկույցներ է ներկայացնում ամբողջ աշխարհից` իր միջազգային լուսանկարիչների և գործընկերների միջոցով։

PanARMENIAN.Net[խմբագրել | խմբագրել կոդը]

PanARMENIAN Network-ը սկսել է իր գործունեությունը 1999 թվականին։ Կազմակերպության առաքելությունն էր նպաստել միջազգային հանրության շրջանում ազգային, պատմական, մշակութային և գիտական ժառանգության և արժեքների մասսայականացմանը` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ։

PAN.am[խմբագրել | խմբագրել կոդը]

PAN.am լրատվական գործակալությունը (հայտնի որպես PanARMENIAN.Net) ստեղծվել է 2000-ին, ի սկզբանե հայկական սփյուռքի համար։ Սեփական լրագրողների և խմբագիրների ստեղծած կոնտենտից բացի, PanARMENIAN.Net-ն օգտագործում է նաև տեղական և համաշխարհային գործակալությունների տեղեկատվական հոսքերը։

PAN.am-ի կոնտենտը տարածվում է տարբեր սոցիալական ցանցերի, հրատարակչական գործընկերների և կոնտենտ-ագրեգատների միջոցով։

PAN.am-ը Հայաստանում անվճար լրատվություն տրամադրող առաջին գործակալությունն է, որն օգտագործել է Creative Commons լիցենզիան՝ իր ամբողջ կոնտենտի համար։ Լրատվականը հրապարակումներ է անում երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Ինտերնետային պորտալի ընթերցողների մեծ մասը բնակվում է Հայաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում[1]։

PAN Photo գործակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PAN Photo Agency (նախկինում հայտնի որպես PanARMENIAN Photo) հիմնադրվել է 2009-ին։ Այն արագ դարձել է լրատվական և ստեղծագործական լուսանկարչության գլխավոր գործակալություններից մեկը Հայաստանում։ Գործակալությունը լուսաբանել է երկրում տեղի ունեցող հիմնական հասարակական-քաղաքական, գործարար, մշակութային և մարզական իրադարձությունները, ինչպես նաև հրապարակել միջազգային լուսանկարիչների և գործընկերների կողմից արված տարատեսակ ֆոտոպատմություններ աշխարհի տարբեր անկյուններից։ PAN Photo-ն համագործակցել է տարբեր ԶԼՄ-ների հետ և լուսանկարներ տրամադրել միջազգային խոշոր ֆոտոգործակալություններին, ինչպիսիք են Associated Press (AP)[2], Agence France Press (AFP)[3], Reuters[4], ՌԻԱ Նովոստի, ՏԱՍՍ, EPA[5] և այլ։

PAN Photo-ի լուսանկարները հրապարակվել են միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներում, այդ թվում՝ The New York Times-ում[6][7], CNN-ում[8], BBC-ում[9], The Wall Street Journal-ում, Al Jazeera-ում[10], Libération-ում[11], San Francisco Chronicle-ում, Washington Post-ում[12], The Guardian-ում[13], Vogue-ում, Esquire-ում և այլուր։

PAN.am-ը՝ սոցցանցերում[խմբագրել | խմբագրել կոդը]

PAN-ը նաև առաջին լրատվական ծառայություններից էր Հայաստանում, որն էջեր ստեղծեց Facebook-ում, Twitter-ում և Telegram-ում[14]։ Ֆեյսբուքյան էջի լսարանը զգալի տարբերվում է կայքի լսարանից, մասամբ` լեզվական սահմանափակումների պատճառով (միայն հայերեն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թ. (Ապրիլ). «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն և Երևանում Բրիտանիայի դեսպանատունը երկրորդ անգամ բարձր գնահատեցին PanARMENIAN.Net-ը՝ որպես իրադարձությունները լավագույնը լուսաբանող լրատվական գործակալություն Եվրոպայում[15]։
  • 2009 (մայիս). Ռուսաստանի հայերի միության մրցանակ, որը ստացել է PanARMENIAN․Net News Agency-ին՝ երեք լեզվով հավաստի և անաչառ տեղեկատվություն տրամադրելու համար[16][17]։
  • 2011 (հուլիս). Ինֆորմացիայի ազատության կենտրոնը PanARMENIAN-ին պարգևատրել է «Ոսկե բանալի» մրցանակով՝ որպես 2011-ի Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց[18]։
  • 2012 (հուլիս). Երևանյան մամուլի ակումբի մրցանակ՝ նոր մասնագիտական հեռանկարներ բացահայտելու համար[19]։
  • 2013 (մարտ). Գյումրու «Ասպարեզ» ակումբի մրցանակ՝ որպես որակյալ ֆոտոլրագրության համար՝ Խոսքի ազատության օրվա կապակցությամբ[20]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կաննի փառատոնի 12 օրերը» լուսանկարչական ալբոմ, 2011[21]
  • «Տարերային աղետների հետևանքների լիկվիդացումից մինչև ռիսկերի նվազեցում», - լուսանկարչական վարպետության դասը Հայաստանի մարզերի երեխաների համար ավարտվեց ֆոտոռեպորտաժների գրքի պատվերով՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ, 2012[22]
  • «99» գիրք՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, 2014 թվական[23]։ Այստեղ հավաքված են 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր կարևոր փաստերը, որոնք աշխարհը պետք է իմանա[24][25]։ Գիրքը հրատարակված է հայերեն և անգլերեն լեզուներով։

Հայտնի նախագծեր և ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Spotlight.am-ը քաղաքացիական ֆոտոռեպորտաժի հարթակ է, որը ստեղծվել է Պետդեպարտամենտի հանրության հետ կապերի դրամաշնորհի շնորհիվ։
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը PanARMENIAN Photo-ի ֆոտոցուցահանդեսին, Հունիս 2011 թվական։
  • Բարեգործական աճուրդ «Հայկական լեռնաշխարհը լուսանկարներում», որը կազմակերպվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում Սլովակիայի պատվավոր հյուպատոսության հետ համատեղ, 2013 թ.
  • «Խոսել բարձր ձայնով». Ուսուցանում և կոնտակտների հաստատում Արևելյան գործընկերության երկրներում սկսնակ լուսանկարիչների և լրագրողների միջև՝ Sputnik Photos-ի հետ միասին, 2013-2014 թթ.
  • «PANMAN» խմբագրական մուլտֆիլմ ամսագիր, որը ֆինանսավորվում է «Այլընտրանքային ռեսուրսներ ԶԼՄ-ներում» նախագծի կողմից՝ USAID-ի աջակցությամբ[26]։
  • «PANreport»-ը քաղաքացիական լրագրողության հարթակ է, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի կողմից։
  • «Փորձառական» ցուցահանդես, 500 լուսանկար, 2011 թվականի փետրվար[27]
  • «2009-ից 2011 թվականների PAN Photo Agency-ի լավագույն լուսանկարները», հունիս 2011 թվական
  • Ֆոտոցուցահանդես «12 օր Կաննում», 2011 թվականի հուլիս[28]
  • «Կաննի փառատոնի 12 օրերը», 2012 թվականի օգոստոս[29]
  • Ֆոտոցուցահանդես «Երևան. Տեսարան XXI դարից», որը կազմակերպվել է Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ Երևանի մետրոյի կայարաններում, 2013 թվականի սեպտեմբեր[30]
  • #Morooq - «Մորուքավոր տղամարդիկ» նախագծի ցուցահանդես, 2014-ի ապրիլ[31]
  • Ֆոտոցուցահանդես «Միգրացիայի դեմքը», 2014-ի սեպտեմբեր
  • Ֆոտոնախագիծ. «Ի՞նչ են ուզում կանայք» Lenta.ru-ի համար, 2015-ի մարտ[32]
  • Ֆոտոնախագիծ «100 տարվա լռություն» Lenta.ru-ի համար, 2015-ի ապրիլ[33]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PanARMENIAN.Net Stats». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «PanARMENIAN Photo on AP Images». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «PanARMENIAN Photo on AFP». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  4. «Reuters, Slideshow of the week». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Prince Charles visits Armenia photo preview». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Obama Marks Genocide Without Saying the Word». The New York Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Armenia: Rally Balloons Explode». The New York Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Scores remain hospitalized after Armenian rally explosion». CNN. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «Kardashians leave Armenia with celebrity buzz». BBC. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  10. «What we all get wrong about Armenia, Turkey and genocide». Al Jazeera America. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  11. «Libération: La semaine en images». Liberation.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. «Anti-government rally draws 10,000 in Armenia». Washington Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. «Tigran Hamasyan, the pianist giving jazz an Armenian twist». The Guardian. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. «It's time to update Twitter». Media.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. «PanARMENIAN.Net recognized best news agency covering European events». PanARMENIAN.Net. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  16. «PanARMENIAN.Net News Agency Receives UAR Award». PanARMENIAN.Net. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  17. «PanARMENIAN.Net News Agency Receives Union of Armenians of Russia Award». HorizonWeekly.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  18. «FOI ANNUAL AWARD CEREMONY 2011». Freedom of Information Center. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  19. «2012 Yerevan Press Club Awards». Media.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  20. «Freedom of Speech Day 2013». Asparez.am. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  21. «12 օր Կաննում». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  22. «From disaster relief to risk reduction». undp.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  23. «99». PanARMENIAN.Net. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  24. «99 book PDF download» (PDF). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  25. «"99". բացառիկ ֆոտո-պատմություններ Ցեղասպանության մասին` ականատեսների աչքերով». armnews.tv. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  26. «PanARMENIAN.Net Cartoons». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  27. «Էքսպերիմենտալ ցուցահանդես». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  28. «12 օր Կաննում». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  29. «12 Days of Fest de Cannes». Hetq.am. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  30. «Photo Exhibition Yerevan: a glimpse from the XXI century». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  31. «Beards by Vahan Stepanyan and Armen Galyan». designyoutrust.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  32. «Особо Опасный Пол». Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  33. «100 лет молчания».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]