Արամ Կարապետյան (քաղաքական գործիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Կարապետյան (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Նոր ժամանակներ |
Aram Karapetyan Վիքիպահեստում |
Արամ Ռաֆիկի Կարապետյան, Հայաստանի քաղաքական գործիչ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ։
Ծնվել է 1964 թ. փետրվարի 1-ին Երևանում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 թ. ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը։
- 1980-1985 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում։
- 1986-1988 թթ. սովորել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մոսկվայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ պաշտպանել է թեկնածուական թեզ և 1990 թ. ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- 1996-1999 թթ. սովորել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրայում և դոկտորական թեզը պաշտպանելուց հետո՝ 1999 թ. ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, հետո ավագ գիտաշխատող, ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ։ Ակտիվ մասնակցել է ղարաբաղյան շարժմանը։
- «Ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի» համակարգող։
- Աշխատել է Ռուսաստանի Պետդումայում, Պետդումայի ազգային անվտանգության խորհրդում, Ռուսաստանի դաշնային խորհրդում։
- ՌԴ Պետդումայի ազգային անվտանգության խորհրդի հարավային ուղղության ղեկավար։
- Եղել է մի շարք ռուսաստանյան բանկերի տնօրենների խորհրդի խորհրդական և մի շարք բանկերի տնօրենների խորհրդի անդամ։
- 2002 թ. Երևանում հիմնել է «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թ. եղել է Հայաստանի Նախագահի թեկնածու։
- 2003 թ. Ազգային ժողովի ընտրություններին նրա թեկնածությունը չի գրանցվել վերջին 5 տարում Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ։
- 2003 թ. դեկտեմբերի 2-ին հիմնադրել է «Նոր Ժամանակներ» կուսակցությունը և միաձայն ընտրվել նրա նախագահ։
- 2007 թ. Հայաստանի 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ գլխավորել է ՆԺԿ համամասնական ընտրացուցակը։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թ. Մոսկվայում կազմակերպվող «Լավագույնը լավագույններից» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքում Արամ Կարապետյանը ճանաչվել է հաղթող։ Հանձնաժողովը Արամ Կարապետյանին արժանացրել է նաև «ՌԴ պատվավոր հյուրի» կոչմանը։
- 2006 թ. Մոսկվայում՝ «Ռուսաստանի պրոֆեսիոնալ» հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ժողովուրդների բարեկամության գործում ունեցած մեծ ավանդի համար ճանաչվել է ԱՊՀ երկրներում միակ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը։
Հեղինակել և խմբագրել է բազմաթիվ քաղաքականագիտական աշխատություններ, այդ թվում մի քանի գրքեր։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։