Ձմերուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ձմերուկ (այլ կիրառումներ)
Ձմերուկ
Ձմերուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Դդմածաղկավորներ
Ընտանիք Դդմազգիներ
Ցեղ Ձմերուկ
Լատիներեն անվանում
Citrullus
(Thunb.) Matsum. & Nakai, 1916
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ձմերուկ (լատ.՝ Citrullus), դդմազգիներին միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։

Հայտնի են վայրի 1՝

  • Ձմերուկ վայրի (C.colocynthis) և մշակովի 2 (սեղանի ու կերային) տեսակներ։

ՀՀ-ում (հիմնականում Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝

  • Ձմերուկ սեղանի (C. vulgaris

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները

Միամյա է։ Ցողունը մագլցող է, երկարկարություն՝ 3-4,5 (և ավելի) մ։ Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված։ Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն։ Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6-1,6 (առավելագույնը՝ 30) կգ։ Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով, տարբեր լայնության զոլերով։ Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին։ Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն։

Պատմական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։

Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 13-14-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «արբուզ», որ թուրքական «կարբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։

Առողջարար հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։

Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։

Կիրառումներ և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, ցուկատ, ջեմ, պովիդլո և այլն։ Սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։

Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլն։ Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), մեղր (ևարդեկ) եփելու համար։ Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր։ ՀՀ-ում գերակշռում են կարմիր պտղամսով սորտերը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  ավելի քան 6 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   ևս 6 ցեղ
(համաձայնAPG II Համակարգի)
 
         
  Կարգ Դդմածաղկավորներ     Ենթաընտանիք Cucurbitoideae     դաս Ձմերուկ
               
  Բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք Դդմազգիներ     Ցեղ Benincaseae    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 1 ենթաընտանիք Zanonioideae
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 18 դաս
     

Ձմերուկի համաշխարհային արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմերուկի արտադրություն 2012 թվականին ըստ՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության[1]:

Դասակարգում Երկիր Արտադրություն, հազար  դոլլար Արտադրություն, հազար տոննա Ծանոթագրություն
1 Չինաստան 7 573 345 70 000 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
2 Իրան 432 892 3 800 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
3 Թուրքիա 321 896 4 044 184
4 Բրազիլիա 236 899 2 079 547
5 Եգիպտոս 213 565 1 874 710
6 ԱՄՆ 188 925 1 770 630
7 Ալժիր 170 318 1 495 081
8 Մեքսիկա 117 738 1 033 524
9 Ղազախստան 111 549 1 154 900
10 Իսպանիա 92 276 853 600
11 Ռուսաստան 74 766 1 453 315
12 Կորեա 73 243 642 945
13 Մարոկո 65 487 574 859
14 Հունաստան 61 516 565 000
15 Մալի 59 807 525 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
15 Թաիլանդ 59 807 525 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
17 Ինդոնեզիա 59 338 520 883
18 Վիետնամ 53 541 470 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
19 Ուզբեկստան 53 293 1 350 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
20 Սիրիա 51 721 478 254

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Square watermelon.jpg
խորանարդային ձմերուկ.
Տոկիո, Ճապոնիա
Citrullus lanatus.jpg
Դեղին ձմերուկ։
Ձմերուկ սովորականի հիբրիդը

Տեսակներ և սորտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակներ

Տեսակի ներում առանձնացնում են 2 սորտեր[2]:

  • Citrullus lanatus var. citroides (L.H.Bailey) Mansf. 
    • Citrullus vulgaris var. citroides L. H. Bailey
  • Citrullus lanatus var. lanatus 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FAOSTAT 2012 — Top 20 Countries by commodity (watermelons)
  2. По данным сайта GRIN (см. карточку растения)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Ա. Պետրոսյան, «Մրգերի և բանջարեղենների օգտակարությունը», 1978, «Հայաստան» հրատարակչություն
  • Фурса Т. Б., Филов А. И. Культурная флора СССР. Тыквенные (арбуз, тыква) / Ред. тома к.б.н. О. Н. Коровина, Т. Б. Фурса. — М.: Колос, 1982. — Т. XXI. — С. 9—140. — 279 с. — 2000 экз.
  • Мазнев Н. И. Арбуз съедобный // Энциклопедия лекарственных растений. — 3-е изд., испр. и доп. — М.: Мартин, 2004. — С. 78—79. — 496 с. — 10 000 экз. — ISBN 5-8475-0213-3
  • Лавренов В. К., Лавренова Г. В. Современная энциклопедия лекарственных растений. — М.: ЗАО «ОЛМА Медиа Групп», 2009. — С. 30—31. — 272 с. — ISBN 978-5-373-02547-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ձմերուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png