Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու
Տեղեկատու.jpg
Տեսակգիրք
Թեմահայերեն, տառադարձություն և ուղղագրություն
Բնօրինակ լեզուհայերեն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հրատարակիչ9-րդ հրաշալիք
Հրատարակման տարեթիվ2006
ԳՄՍՀ99941-56-03-9
Թվային տարբերակissuu.com/5420/docs/texekatu

Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուն գիրք է, որը լույս է տեսել 2006 թվականին, և պարունակում է 1950-ականների վերջերից մինչև 2006-ը արևելահայերենի զարգացումները։ Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ։ Նախկին նմանատիպ տեղեկատուն լույս էր տեսել 1988 թվականին։ Գրքի կազմողն ու խմբագիրը Հովհաննես Բարսեղյանն է, գիտական խմբագիրն է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ՝ Լավրենտի Միրզոյանը։

Այն ամփոփում է յոթանասուն տարվա ընթացքում՝ նախ ԽՍՀՄ-ում աշխատող տերմինաբանական կոմիտեի և Հայաստանի անկախությունից հետո նրա իրավահաջորդ ՀՀ ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները, ինչպես նաև նրանց վերլուծություններն ու մեկնաբանությունները։

Գիրքը պարունակում է հայերենի տերմինաշինության, ուղղագրության, և կետադրության վերաբերող տերմինաբանական կոմիտեի և Լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատու բառացանկեր, որոնք տեադրված են թեմատիկ համակարգմամբ։

Գրքի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատում բաղկացած է չորս գլխից և հավելվածից՝

  • Գլուխ առաջին. ընդգրկում է հայերենի լեզվաշինության, նորմավորման և մաքրության ընդհանուր տեսական խնդիրներ։
  • Գլուխ երկրորդ. պարունակում է հայերենի տերմինաշինության և օտար բառերի տառադարձման մասին որոշումներ և բառացանկեր՝ պարզաբանող մեկնաբանություններով
  • Գլուխ երրորդ. պարունակում էհայերենի ուղղագրության, ուղղախոսության և կետադրության մասին որոշումներ՝ մեկնաբանություններով
  • Գլուխ չորրորդ. ընդգրկում է 1990-2003 թվականներին հայերենի բարձրագույն խորհրդի կողմից տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության վերաբերող որոշումները
  • Հավելված.
    • Հայաստանի Հանրապետության օրենքը լեզվի մասին
    • Լեռնային Ղարաբաղի օրենքը լեզվի մասին
    • Քաղվածքներ ՀՀ «Գովազդի մասին» օրենքից
    • Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները
    • «Ապրանքների և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենք, հոդված 6
    • Արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող պահանջները
    • Քաղվածքներ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքից
    • Տերմինաբանական կոմիտեի և հայերենի բարձրագույն խորհրդի որոշումներում տեղ գտած անունների, տերմինների, բառերի ու բառակապակցությունների ցանկ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարսեղյան, Հովհաննես։ «Երկու խոսք». «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»։ «9-րդ հրաշալիք» հրատարակչություն։ Երևան, 2006։
  • Երիցյան, Սերգո։ «Ի նպաստ հայոց լեզվի զարգացման». «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»։ «9-րդ հրաշալիք» հրատարակչություն։ Երևան, 2006։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի Նոյեմբերի քսանին լույս տեսած «Հայոց Աշխարհ» օրաթերթի համարում գիրքը քննադատության է ենթարկվել բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ և «Միջազգային լեզվաբանական ակադեմիա» ՀԿ նախագահ Վահան Սարգսյանի կողմից։ «Քաղաքական Լեզվաբանություն և Լեզվական Քաղաքականություն» վերնագրով հոդվածում գիրքը քննադատվում էր հնացած նորմերի մեջբերման և օգտագործման համար։ Մատնանշվում է նաև գրքի առաջաբանում բերված նպատակների իրականացման համար ընտրված լուծումների անարդյունավետությունը[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վահան Սարգսյան, «Քաղաքական Լեզվաբանություն և Լեզվական Քաղաքականություն», մաս առաջին. «Հայոց Աշխարհ» օրաթերթ, 20/11/2007