Հայերենի բարձրագույն խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայերենի բարձրագույն խորհուրդ, կազմավորվել է 1995-ի հոկտեմբերին ՀՀ լեզվի պետական տեսչությանը կից (հաջորդել է 1994-ին լուծարված «Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեին)։ Գործել է մինչև 2006 թ.[փա՞ստ]։ Խորհրդի նպատակն էր հայոց լեզվում լեզվաշինական աշխատանքները ղեկավարելը, ժամանակակից գրական հայերենի հարստացմանն ու զարգացմանը նպաստելը։ Վերստեղծվել է ՀՀ Վարչապետի 2017 թ․ մարտի 2-ի որոշմամբ, ստանալով Վարչապետին կից գործող կառույցի կարգավիճակ եւ գործել է մինչեւ 2018 թվականը։

Գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդը մշակում և սահմանում է տերմինաբանության, տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության կանոնարգման սկզբունքները։ Քննարկում և լուծում է հայերենի բանավոր և գրավոր խոսքի վիճելի հարցերը, ընտրություն կատարում զուգահեռ տերմինների միջև։

Որոշումների կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները հաստատվում էին Լեզվի պետական տեսչության պետի հրամանով և պարտադիր էին ՀՀ-ում հայ գրական լեզվի պաշտոնական և հրապարակային գործունեության բոլոր բնագավառներում։

Խորհրդի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-2018 թթ. խորհրդի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Հովհաննիսյան -ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)
Վ. Կատվալյան -ՀՀ ԳԱԱ-ի Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Յու. Սուվարյան -ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան -ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան -ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Ավագյան -ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Լ. Հովսեփյան -ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ, ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Վ. Համբարձումյան -ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ռ. Սաքապետոյան -ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Գ. Խաչատրյան -ՎՊՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Աբաջյան -ԵՊՀ-ի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Լ. Խաչատրյան -ՀՊՄՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Ս. Զոլյան -ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)
Լ. Արզումանյան -«ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ
Ն. Սարգսյան -ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Լ. Թելյան -ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ)
Ռ. Թարումյան -տառաստեղծ, թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան -ԼՂՀ-ի կրթության և գիտության նախարարի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Տեր-Մերկերյան -հայագետ, թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Տոնապետյան -ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]